«Մալայանի» բժիշկը հայտնվել է դատարանում. նա մեղադրվում է հիվանդին միջին ծանության վնաս հասցնելու մեջ
Обществоnews.am-ը գրում է.
Երեւանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բժշկուհի-ակնաբույժ Աննա Գասպարյանը մեղադրվում է մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ: Այս մասինNEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ բժշկուհին բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու եւ նրանց նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու հետեւանքով հիվանդ Աննա Կ.-ի առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության վնաս:
Աննա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: