Մեղրիի ավտոճանապարհին մեքենան շրջվել է ձորը
Обществоnews.am-ը գրում է.
Փրկարար ծառայությունը հուլիսի 26-ին, ժամը 05.47-ին տեղեկություն է ստացել, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան–Մեղրի հատվածի 126-րդ կմ-ին` Մալիշկա գյուղի մոտ, «Զիլ 130» մակնիշի 34 SR 188 պետհամարանիշով բեռնատարը դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: