Սաակաշվիլին խոստացել է խոչընդոտել Տիմատիի համերգի անցկացմանն Օդեսայում
ОбществоՕդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է խանգարել ռուս ռեպեր Տիմատիի համերգը Օդեսայում. տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
«Ես ողջունում եմ ռուս զբոսաշրջիկների այցն Օդեսա և ուրախ կլինեի տեսնել Մակարևիչին, Զեմֆիրային, որոնք ակնհայտորեն աջակցում են Ուկրաինային: Ուրախությամբ ներկա կլինեի BG-ի համերգին, սակայն սահմանային ծառայությանը կոչ կանեի Պուտինի թափթփուկներին թույլ չտալ մտնել ուկրաինական ազատ հողեր»,- գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքում՝ հիշեցնելով, որ Տիմատին 2014 թվականին Ուկրաինան ՌԴ-ի կրտսեր եղբայրն էր համարել, որն «սկսել է խմել ու թմրանյութեր օգտագործել»
Նահանգապետը նաև ասել է, թե չի հասկանում Օդեսայի ամենահայտնի գիշերային ակումբներից մեկին, որը կատարողին քաղաք է հրավիրել
«Իբիցան» Եվրոպայի լավագույն ակումբն ու Օդեսայի ամենավառ վայրերից մեկն եմ համարում: Եվ քանի որ ես հավանում եմ ձեզ, չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող էիք հրավիրել Տիմատիին… Էլ չեմ խոսում այն մասին, որ նրա լավագույն ընկերը Կադիրովն է, որի ձեռքերն արյունոտ են Դոնբասի ուկրաինացիների արյունով»,- ասել է շրջանի ղեկավարը: