Ախալցխայում հնչել են Սայաթ-Նովայի ստեղծագործությունները
КультураՀայկական մշակույթն ու երաժշտությունը վիրահայ համայնքում ներկայացնելու եւ տարածելու նպատակով «Սայաթ-Նովա» երգի պետական համույթը նախաձեռնել է համերգներ Ախալցխայի շրջանի հայաշատ գյուղերում:
Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից, առաջին համերգը տեղի է ունեցել Ախալցխայի Ռաբաթ թաղամասի պատմական բերդի տարածքում: Հնչել են Սայաթ-Նովայի, ինչպես նաեւ հայկական ժողովրդական ստեղծագործություններ: Համերգին ներկա է գտնվել նաեւ Ախալցխայի քաղաքապետ Գիորգի Կոպաձեն։