Ереван, 25.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդությունը ճնշման է ենթարկվում

ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ Հ.Յ.Դ. Ֆրանսիայի երիտասարդական կազմակերպության «Նոր Սերունդ»-ի կենտրոնական վարչության բոլոր ադամներին ՀՅԴ-ն հեռացրել է: Երիտասարդները, փաստացի համաձայն չեն դրան և իրենց բողոքն են արտահայտել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երիտասարդներն այդ կապակցությամբ հաղորդագրություն են տարածել, որը հրապարակվել է հուլիսի 23-ին, Փարիզում: Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հայկական դատը ա՛լ չի յառաջդիմեր: Հայկական ցեղասպանութեան հարիւրամեակի ոգեկոչումով, Թուրքիոյ հողին վրայ մեր ընկերներու պայքարով եւ Հայաստանի մէջ ընկերա-տնտեսական շարժումով յատկանշուող խորհրդանշական այս տարին, նոր մարտահրաւէրներ բացաւ մեր պայքարին համար:

Անշուշտ որ հայկական ցեղասպանութեան հարիւրամեակի ոգեկոչումը մեզի' մեր պայքարը ծանօթացնելու առիթը տուաւ. սակայն առանց հիմնական խնդիրները արծարծելու: Ի՞նչ կը պահանջենք թրքական պետութենէն: Ի՞նչ վիճակի մէջ է հակաժխտողական օրէնքը: Ո՞ւր հասաւ ցեղասպանութեան ոճիրին հատուցման գործընթացը եւ հայկական գոյքերու վերադարձը: Կը ցաւինք որ միայն յիշելու գործընթացը եւ զոհի հոգեբանութիւնը վերի հարցերուն լուծումներ չի տար: Միայն ցեղասպանութեան ոգեկոչումով սահմանափակուելով հայ ժողովուրդը իր պայքարի բաղադրիչներէն եւ ապագայէն կը զրկուի:

Դժբախտաբար սփիւռքի կազմակերպութիւնները ա՛լ պայքարը լքած են: Իսկ մենք հեռացուեցանք, որովհետեւ կ'ուզէինք մեր դատի պատգամը ուժգնօրէն արտայայտել:

Մենք Հ.Յ.Դ. Ֆրանսայի երիտասարդական կազմակերպութիւնը՝ Հ.Յ.Դ. Նոր Սերունդի կեդրոնական վարչութիւնս, որ ընտրուած ենք մեր անդամներու կողմէ, կատարելապէս գիտակցելով մեր արարքին, այսօր վերջ կու տանք լռութեան: Հ.Յ.Դ. Ֆրանսայի Կեդրոնական Կոմիտէն, Նոր Սերունդի մէջ մեր ունեցած պաշտօններուն վերջ տուաւ եւ շտապ կերպով նոր "կեդրոնական վարչութիւն" մը նշանակեց: Ո՛չ թէ անդամներու, այլ Հ.Յ.Դ.ի կողմէ կատարուած այս նշանակումը, մեր երիտասարդական կազմակերպութեան ժողովրդավարական աւանդութեան անտեսումն է: Հայաստանի համար մեր ուզած ժողովրդավարութիւնը մեր կազմակերպութեան համար ալ կ'ուզենք:

Ահաւասիկ մեր հեռացման պատճառ հանդիսացող քանի մը պարագաներ՝
Հ.Յ.Դ.ի հակաժողովրդավարական ընթացքէն զատ - որուն զոհը եղանք - այսօր մեր արտայայտուելուն մէջ քաղաքական պատճառներ ալ կան: Թուրքիոյ մէջ "Նոր Զարթոնք"ի հայ գործիչները, "Քամփ Արմէն" որբանոցը հայ ժողովուրդին վերադարձնելու համար կը պայքարին: Հ.Յ.Դ.ն մեզի արգիլեց որ իրենց աջակցինք: Ան մեզի արգիլեց նաեւ, որ Հայաստանի ժողովրդավարական շարժումին աջակցինք: Մենք իբր Ֆրանսայի պայքարող երիտասարդութիւն, կը խորհինք թէ, լռակեաց չենք կրնար մնալ երբ Թուրքիոյ եւ Հայաստանի հայ երիտասարդութիւնը արդարութիւն եւ ազատութիւն պահանջելու համար ոտքի ելած են:

Ինչպէ՞ս որակել, տեղւոյն վրայ, Թուրքիոյ մէջ պայքարող մեր ընկերներուն աջակցելու այս արգելքը:

Դեռ աւելին՝ Հ.Յ.Դ.ն, 2 մարտ 2015ին Թուրքիոյ Փարիզի դեսպանին վրայ "կեղծ արիւն" նետող եւ այս արարքին պատճառով ֆրանսական դատարանի մէջ դատուող, մեր ընկերներէն պահանջեց որ ներողութիւն խնդրեն Ֆրանսայի մէջ Թուրքիոյ ներկայացուցիչէն, որպէսզի "այս խնդիրը շատ աղմուկ չհանէ": Մեզի, հայ դատի պայքարող գործիչներուն համար, մեր ժողովուրդի ցեղասպանութեան եւ անոր ժխտման պատասխանատու պետութեան ներկայացուցիչէն ներողութիւն խնդրելը դաւաճանութիւն է: Մենք ոեւէ ձեւով ներողութիւն պիտի չխնդրենք. նոյնիսկ եթէ Հ.Յ.Դ.ն մեր վրայ ճնշում բանեցնէ:

Հ.Յ.Դ.ի Համաշխարհային Բիւրոյի անդամ եւ երկար տարիներ Հ.Յ.Դ. Ֆրանսայի ղեկավար եղած Ֆրանք Փափազեանի եւ Ֆրանսուա Հոլանտի անձնական յարաբերութիւնը - որ զուտ խորհրդանշական մի քանի արդիւնքներ տուաւ - արդեօ՞ք աւելի կ'արժէ քան Հ.Յ.Դ.ի քաղաքական գիծը:

Ինչպէ՞ս կարելի է յանդգնիլ, մեզմէ' հայ դատի գործիչներէն պահանջել որ թուրք ներկայացուցիչէ մը ներողութիւն խնդրենք:

Հրանդ Մարգարեան Հ.Յ.Դ. Համաշխարհային Բիւրոյի նախագահը, արդեօ՞ք տեղեակ էր Հ.Յ.Դ. Համաշխարհային Բիւրոյի անդամ եւ Հ.Յ.Դ. Ֆրանսայի Կեդրոնական Կոմիտէի ղեկավար Ֆրանք Փափազեանի վարմունքէն. եւ արդեօ՞ք համաձայն է:

15 տարիէ ի վեր Հ.Յ.Դ. Ֆրանսան, դաշնակցական գործիչներու հեռացումով, Հայ Դատի Պաշտպան Յանձնախումբի կառոյցի լուծարման պատճառով եւ 2002-2004ին, Եւրոպայի մէջ հայ դատի խորհրդանշական անձնաւորութիւններու ձայնը կտրելով քայքայումի կ'ենթարկուի: Կարեւոր է որ նոյնպէս նշենք թէ Հ.Յ.Դ.ի ղեկավար մարմինները պայքարի առաջին գիծի վրայ գտնուող երիտասարդութիւնը հալածեցին: Նկատելի է որ Հ.Յ.Դ.ի ղեկավարները կը փափաքին մտաւորականներու, պայգարող գործիչներու եւ երիտասարդներու կենդանի կարոյցները տկարացնել:

70 տարի առաջ, Նոր Սերունդը Շաւարշ Միսաքեանի կողմէ հիմնուեցաւ: Ան կ'ըսէր՝
“Երիտասարդութիւնը եթէ շարժում է, եթէ թարմութիւն եւ ուժ է, ամէնէն առաջ ինք պիտի ջանայ արժեցնել այդ շնորհները: Եթէ որեւէ խմբակցութիւն մը ազդուի զանազան բամբասանքներէ, բանսարկութիւններէ, երիտասարդութիւնը օրինակելի դաս մը տուած կ’ըլլայ վանելով, արհամարհելով զանոնք: Երիտասարդական Միութեան մր առաջին պարտականութիւնը պիտի ըլլայ պայծառութիւն եւ պարկեշտութիւն ցանել իր ճամբուն վրայ: Դուք ձեզի լսելի դարձուցէք ամէն ճակատի վրայ, եւ երկիրէ երկիր' ուր որ հայկական համայնք մը կը շնչէ“:

Մենք ամենայն լրջութեամբ կը յայտարարենք մեր հաւատարմութիւնը եւ նուիրուածութիւնը Հ.Յ.Դ.ի ծրագրին եւ արժէքներուն: Բայց այսօր կը հաստատենք թէ ասոնք ոտնահարուած են անձերու կողմէ, որոնք հայկական ազգային շահը եւ իրենց անձնական շահը իրարու հետ կը շփոթեն: Մենք, մեր պարագային' Նոր Սերունդի մէջ կամ ուրիշ տեղ, պիտի շարունակենք պայքարիլ: Որովհետեւ մենք ոչ թէ անձերու, այլ' գաղափարներու համար կը պայքարինք»:

 
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай