Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մայր Աթոռում տեղի է ունեցել համահայկական 6-րդ խաղերի ջահի օրհնության արարողությունը

 Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հուլիսի 27-ին եկեղեցականների թափորը Տրդատակամարի մոտից շարժվել է դեպի Բաց Խորան: Այնուհետև Մայր Տաճարի երգչախմբի կողմից կատարվել է ՀՀ պետական օրհներգը, որից հետո օրվա առիթով բացման խոսք է ասել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական  համակարգից, Վարդան Սրբազանը, ողջունելով ներկան»րին համայն հայության հոգևոր կենտրոնում` նշել է, որ օրը շատ խորհրդանշական է, քանի որ Հայոց ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարում Սփյուռքից, Արցախից և Արևմտյան Հայաստանից Համահայկան 6-րդ խաղերի ջահերն ուխտագնացությամբ բերվել են` իմաստավորվելու համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վառվող ջահի միջոցով: Սրբազանը նաև հավելել է, որ Նորին Սրբության կողմից օրհնվելիք ջահերը միության և հաղթանակի խորհրդանիշեր են:

Ապա մարզական մեկնաբան, հաղորդավար Սլավա Սարգսյանն անդրադարձել է միջոցառման նպատակին և համահայկական խաղերի պատմությանը` արարողության վայր հրավիրելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության աթոռանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցիներում վառված ջահերը տեղափոխող մարզիկներին:

Համահայկական 6-րդ խաղերի ջահակիրներն են եղել Բարսելոնի 1992 թվականի 25-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, հրաձիգ Հրաչյա Պետիկյանը, Բարսելոնի 1992 թվականի 25-րդ  օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը և 2015  թվականի 28-րդ Համաշխարհային ունիվերսիադայի (ուսանողական) խաղերի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը:

Դրանից հետո  հաղորդավարն ամբիոնի մոտ է հրավիրել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին: Վերջինս ընդգծել է Համահայկական խաղերի անցկացման կարևորությունը` ներկայացնելով նշանաբանը` «Միասնություն սպորտի միջոցով»: Իշխան Զաքարյանի ելույթից հետո Սլավա Սարգսյանը Բաց Խորանի հարթակի մոտ է հրավիրել համահայկական ջահի ջահակիր մարզիկ, 1988 թվականի Սեուլի 24-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրամարտիկ Օգսեն Միրզոյանին: Երեք ջահակիրները իրենց  ջահերն իրար են միացրել, և Օգսեն Միրզոյա նը վառել է համահայկական ջահը:

Հավարտ ջահը վառելու արարողության, նախագահությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի, միասնական Տերունական աղոթքով սկսվել է համահայկական ջահի օրհնության կարգը:

Վերջում ներկաներին իր հայրապետական պատգամն է փոխացել Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը. «Ուրախ ենք այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` աստվածակառույց այս սրբավայրում, մեկտեղված տեսնել աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչներիդ, որ Հայաստան եք եկել ձեր մասնակցությունը բերելու Համահայկական խաղերին: Հայրական սիրով ողջունում ենք ձեզ մեր ժողովրդի հոգևոր նվիրական կենտրոնում և բերում Մեր օրհնությունն ամենքիդ: Սրտի գոհունակությամբ ենք նկատում, որ արդեն ավանդական դարձած Համահայկական խաղերը տարեցտարի ընդլայնում են իրենց սահմաններն  ու մասնակիցնրի թիվը:

Մեզ բոլորիս համար մեծ խորհուրդ ունի, որ այսօր Անթիլիասից, Շուշիից և Աղթամարից բերված ջահերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում միավորվում և բոցավառվում են մեկ ջահի մեջ: Ամեն հայ, որտեղ էլ ապրի, մկրտության դրոշմի հետ հոգում կրում է Սուրբ Էջմիածնի և Արարատի պատկերը` որպես իր հայ ինքնության անբաժանելի մաս և խորհրդանիշ մեր ժողովրդի միության ու միասնականության: Այսօր դուք Սուրբ Էջմիածնում եք, նայում եք Արարատին, և Մենք տարակույս չունենք, որ ձեր հոգում ջերմանում է որդիական սերը մեր Եկեղեցու և մեր հայրենիքի հանդեպ: Տարակույս չունենք, որ Համահայկական խաղերը շարունակելու են ամրապնդել մեր ժողովրդի զավակների միասնականությունը` զորավոր այն ուժը, որի միջոցով պիտի կարողանանք հաղթահարել ազգային և հայրենական մեր կյանքում առկա խնդիրներն ու մարտահրավերները:

Հանդիսավոր այս օրը Համահայկական խաղերի բացումն սկսվում է լույսի փոխանցմամբ: Լույսը մաքրության ու սրբության խորհրդանիշն է: Այնտեղ, որտեղ լույս կա, խավարն ընկրկում է, չարիքը պարտվում, և մեղքը հալածվում: Ավետարանի խոսքի համաձայն ե լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չի նվաճում» (հմմտ. Հովհ. 1.5):

Դիմելով մարզիկներին Նորին Սրբությունը հավելել է. «Սիրելի՛ մարզիկներ, դուք ամենքդ բարձր առաքելություն ունեք՝ լինել ուժեղ ոչ միայն մարմնով, այլ նաև հոգով, լինել լույսի, արդարության ու ճշմարտության ջահակիրներ, սիրո և համերաշխության պաշտպաններ: Թո՛ղ որ ձեր հոգևոր լույսը միշտ պայծառ լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսով: Համահայկական խաղերի այս ջահը թո՛ղ զորացնի ձեր միասնությունը: Մարզական այս տոնախմբությունը լավագույն առիթներից է երիտասարդներիդ մտերմության և ընկերական կապերի ստեղծման համար»:

Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն ու օրհնությունն է բերել Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպիչներին և բոլոր նրանց, ում ջանքերով հնարավոր դարձավ այս խաղերի իրականացումը՝ հայցելով Ամենազոր Տիրոջից բյուր օրհնություն և նորանոր հաջողություններ ազգանպաստ այս նախաձեռնությանը: Վեհափառ Հայրապետը նաև իր օրհնությունն է փոխանել բոլոր մարզիկներին՝ մաղթելով նրանց ուժ ու կարողություն, մարզական նորանոր նվաճումներ ու հաղթանակներ:

Այս առիթով Նորին Սրբությունը նաև բարի երթ է մաղթել համահայկական ամառային 6-րդ խաղերին` վստահություն հայտնելով, որ դրանցում բոլորն են հաղթելու, և այդ հաղթանակը հայ ժողովրդի միասնականության ամրապնդման մեջ է լինելու:

Արարողությանը ներկա են եղել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ՀՀ, ԼՂՀ և Սփյուռքի մշակույթի, կրթության, մարզական բնագավառի ներկայացուցիչն»ր, Մայր Աթոռի միաբանությունը և ուխտավոր հայորդիներ:

 

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026