Հարյուր մետրանոց Հայոց եռագույնը կծածանվի Արարատի գագաթին
ОбществоՀայաստանի, Եվրոպայի, ՌԴ-ի բազմաթիվ բնակավայրերում ծածանված 100 մետր երկայնքով Հայոց եռագույնը, որ նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաեւ Արարատի գագաթին:
«Արմենպրես»-ին այս մասին տեղելացրեց «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի նախագահ, նախաձեռնության հեղինակ Սրապիոն Գևորգյանը` Արարատի մատույցներից: Միաժամանակ, Արարատի գագաթին Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ շուրջպար կբռնեի «Կարին» պարախումբը:
Տվյալ պահին ուխտագնացությամբ Արևմտյան Հայաստան մեկնած հայորդիների խումբը հաղթահարում է Արարատ լեռան 5165 մետրանոց բարձրունքը: