Թոշակառուն կորցրեց քիթն ատամնաբույժի մոտ այցելությունից հետո (լուսանկարներ)
LifestyleՅոթանասուներեքամյա Սիրիլ Օսմենտը կորցրեց քիթը, երբ գնում էր ատամնաբույժի մոտ։
Մաշկի քաղցկեղի պատճառով Սիրիլը ստիպված էր քթի պրոթեզ կրել, ինչն էլ և կորցրեց։

Մաշկի քաղցկեղը նրա մոտ հայտնաբերվեց անցած տարի։ Բարեբախտաբար, վիրահատությունն արվեց ժամանակին, մինչդեռ քթին պետք էր հրաժեշտ տալ։ Վերջերս թոշակառուն այցելեց ատամնաբույժին և միայն հետդարձի ճանապարհին նկատեց, որ կորցրել է քիթը։


Նոր քիթն արժե 2300 դոլար, և Սիրիլը պատրաստ է ծայրահեղ դեպքում վճարել այդ գումարը։ «Կարծում եմ՝ ես կարող եմ ինձ թույլ տալ նոր պրոթեզ գնել, ուղղակի նախորդն ինչ-որ խնդիրներ ուներ մագնիսների հետ»,-ասել է թոշակառուն։