Ամռան ամենատհաճ երևույթներից են մոծակները, որոնք երազում են հնարավորինս խորը մխրճել իրենց կնճիթները մեր մաշկի մեջ ու խմել մեր արյունը։ Ահա 17 շատ պարզ միջոցներ, որոնց միջոցով դուք կարող եք հաղթահարել մոծակների խայթոցներից առաջացած քորը։
1. Եղունգներով «Х» արեք
Շատերն են այս մեթոդին ծանոթ դեռ մանկուց, բայց չգիտեն, թե ինչու է այն օգնում։ Համարվում է, որ եղունգով սեղմելուց խայթոցը սկսում է ցավալ ու շեղում է քորի զգացումից։ Կարևորը՝ չափազանց ուժեղ չսեղմել ու չվնասել մաշկը, հակառակ դեպքում առաջացած վերքը կարող է բորբոքվել։
2. Ձեռքերի դեզինֆեկցիայի միջոց
Սպիրտն ու ձեռքերի դեզինֆեկցիայի միջոցը, որը ևս 90 տոկոսով սպիրտից է բաղկացած, անտիսեպտիկ ազդեցություն ունեն, ինչն էապես մաքրում է խայթոցի տեղը, իսկ դրանց առաջացրած այրոցի զգացումն օգնում է մեղմել քորի զգացումը։
3. Սկոտչ
Համարվում է, որ խայթոցի տեղը կպցված սկոտչը մի քանի ժամում ոչ միայն թուլացնում է քորը, այլև կարող է մաշկի միջից հանել այն, ինչ այնտեղ թողել է մոծակը։ Այս մեթոդը գիտական հիմնավորումներ չունի, ուստի բարդ է ասել, թե որքանով է այն օգնում քորի դեպքում, բայց գոնե մեկուսացնում է խոռոչն ու թույլ չի տալիս, որպեսզի այնտեղ վարակ թափանցի։
4. Ասպիրին
Ասպիրինն իր մեջ պարունակում է ացետիլսալիցիլային թթու, որն ըստ էության հակաայտուցային միջոց է։ Փշրեք մի քանի հաբ և, մի թեթև ջուր ավելացնելով, մածուկանման զանգված ստացեք, իսկ հետո այդ մածուկը քսեք կծած տեղերին։
5. Քացախ
Ցածր թթվայնության շնորհիվ քացախը հիանալի միջոց է մոծակների խայթոցների դեմ պայքարելու համար։ Պարզապես քսեք քացախը խայթած տեղերին, իսկ եթե մոծակները ձեր մարմնից «փլավքամիչ» են սարքել, ապա մի քանի գդալ քացախ լցրեք լոգարանի մեջ ու տաք լոգանք ընդունեք։
6. Թութքի միջոց
Թութքի դեմ նախատեսված քսուկները հատուկ նրա համար են, որպեսզի իջեցնեն այտուցվածությունն ու նվազեցնեն քորը։ Այս էֆեկտները չեն կորչում, նույնիսկ եթե քսուկը քսում եք մաշկի այն հատվածների վրա, որոնք բավականին հեռու են հետույքից։
7. Ատամի մածուկ
Ատամի մածուկների մեծամասնությունն ունի անանուխի համ, քանի որ դրանց բաղադրության մեջ մենթոլ է մտնում, իսկ մենթոլն իր հերթին սառեցնում է մաշկը, ինչից մեր ուղեղը սկսում է թարմություն զգալ, ընդ որում՝ շատ ավելի սուր, քան քորի զգացումը։ Բացի դրանից, որոշ մածուկների բաղադրության մեջ հակաբորբոքային բաղադրամասեր կան, որոնք ևս օգտակար են խայթոցների դեմ։
8. Բանանի կեղև
Այս միջոցը հայտնի է աշխարհով մեկ, բայց առ այսօր հայտնի չէ, թե կոնկրետ ինչի հաշվին է բանանի կեղևը կարողանում օգնել։ Որոշ փորձագետներ համարում են, որ դրա մեջ պարունակվող շաքարը հանգստացնող էֆեկտ ունի ու խոռոչի մեջ է ներծծում առկա հեղուկը։
9. Վարսահարդարիչ
Մոծակի կծելուց հետո քոր է առաջանում, քանի որ միջատները սպիտակուցային միացություններ են թողնում մեր մաշկի մեջ, իսկ քորը մեր օրգանիզմի բնական ռեակցիան է օտարածին մարմիններին։ Տաքությունը կարող է քայքայել այդ միացություններն ու դադարեցնել քորը։ Ուղղեք վարսահարդարիչի տաք օդն ուղիղ խայթած տեղի վրա ու պահեք այնքան, մինչև մաշկը տաքանա, բայց այնպես չանեք, որ այրվածքներ ստանաք։
10. Վարսակ
Վարսակը ևս կարող է թուլացնել քորն ու նվազեցնել այտուցվածությունը, քանի որ դրա բաղադրության մեջ կան հատուկ հակագրգռիչ միջոցներ։ Վարսակից կամ վարսակի ալյուրից մածուկանման զանգված սարքեք ջրի օգնությամբ ու քսեք այն կծած տեղերին, թողեք այդպես 10 րոպե, իսկ հետո լվացեք։
11. Ցեխ
Ցեխը ոչ միայն մաքրում է մաշկը, այլև հանգստացնող էֆեկտ է ունենում և կարող է նվազեցնել այտուցվածությունը։ Պետք չէ թերահավատորեն մոտենալ սրան, ցեխն իրոք օգնում է։
12. Լիմոնի կամ լայմի հյութ
Լիմոնի և լայմի հյութերը կարող են օգնել քորի դեմ ու միաժամանակ հակաբակտերիալ ու հակամանրէային ազդեցություն ունենալ։ Պարզապես կաթացրեք մի քանի կաթիլ թարմ ճզմված հյութ կծածների վրա ու կթուլացնեք քորն ու կախտահանեք խայթոցը։ Մի՛ արեք սա բաց երկնքի տակ, քանի որ արևի ուղիղ ճառագայթները կարող են բշտիկներ առաջացնել։
13. Սառույց
Այս մեթոդում հիմնական սկզբունքը նույնն է, ինչ այրվածք ստանալու դեպքում։ Սառույցը նվազեցնում է այտուցվածությունն ու տեղային ցավազրկողի դեր է կատարում՝ ժամանակավորապես թուլացնելով քորը։

14. Կերակրի սոդա
Լուծեք մեկ թեյի գդալ սոդան մեջ բաժակ ջրում։ Թաթախեք մաքուր կտորը դրանում ու 10-20 րոպեով դրեք խայթած տեղի վրա։
15. Ռեհան
Ռեհանը պարունակում է կամֆորա և տիմոլ, իսկ այս երկու միացությունները կարող են օգնել քորի դեմ։ Պարզապես մանրացրեք ռեհանի տերևն ու քսեք այն կծած տեղին։
16. Աղաջրով լոգանք
Աղը հակաբորբոքային ու անտիսեպտիկ հատկություններ ունի, որոնք օգտակար են կծածների դեպքում։ Կարող եք լուծույթ պատրաստել ու աղաջուրը քսել խայթած տեղերին կամ էլ տաք լոգանք ընդունել՝ նախօրոք ջրին աղ ավելացնելով։
17. Ալոէ Վերա
Ալոէ Վերան ևս հակաբորբոքային ազդեցություն ունի ու օգտակար է քորի դեմ, իսկ եթե այս միջոցը նաև սառնարանում պահեեք ու սառը վիճակում քսեք կծած հատվածներին, ապա էֆեկտը կրկնակի արդյունավետ կլինի։