Թեհրանի հայերը Համահայկական խաղերում կմրցեն սպորտային պարերում
ОбществоՀայաստանում օգոստոսին մեկնարկելիք Համահայկական 6-րդ ամառային խաղերին մասնակցելու նպատակով Թեհրանից արդեն ժամանած հայ պատանիներն իրենց ուժերը կփորձեն սպորտային պարերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ալիք»-ը, թեհրանահայ համայնքը համահայկական խաղերին կներկայացնի «Զարթոնք» պարային խումբը, որը Իրանում ունի բավական մեծ կենսագրություն եւ հարուստ փորձ: Այդ նպատակով Թեհրան է այցելել Հայաստանի պարերի եւ սպորտային պարերի համահայկակն խորհրդի նախագահ, միջազգային կարգի մրցավար Մարիաննա Մամյանը, ով չորսօրյա վարպետության դաս է անցկացրևել պարախմբի երեխաների հետ:
Համահայկական ամառային 6-րդ խաղերըկանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Խաղերիօրակարգում ընդգրկված նախկին տասըմարզաձևին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող,ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոÕ ¬, բազկամարտ, հեծանվասպորտ ևհրաձգություն:
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը մայիսի 8-ին վառվել է Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներովկուղևորվի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան: Ջահը կանցնի հայկական մի շարք քաղաքներով: Ջահը վառվելէ նաեւ սփյուռքի հայաշատ կենտրոններում: Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում վառված ջահը Ջավախքից կանցնի Գյումրի, ապաՍարդարապատ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստանալով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ օգոստոսի 2-ին մուտք կգործիՀանրապետական մարզադաշտ: