Կառավարությունն ունի կամք և վճռականություն կառուպցիայի դեմ պայքարելու համար. ՀՀ վարչապետ
ОбществоՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունենում Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդրանիկ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` նիստի մեկնարկին Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության քաղաքականության կարևորագույն ուղղություններից է, այդ նպատակով էլ կառավարության որոշմամբ ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը կատա րելու է հակակառուպցիոն բարեփոխումների իրականացման հսկողությունը:
Վարչապետը կարևորեց բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը խորհրդի աշխատանքներին և ընդգծեց, որ իրենց նպատակն է այս ձևաչափի մեջ համախմբել առկա ուժերը, փորձառությունը և գնալ վճռական քայլերի: «Կառավարությունը ունի կամք և վճռականություն և հետևողականորեն առաջ է մղելու կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը: Մենք պատրաստ ենք ամենօրյա աշխատանքով քայլ առ քայլ առաջ գնալու, որպեսզի դրանց արդյունքները տեսանելի լինեն հասարակության համար»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Միաժամանակ, վարչապետը նշեց, որ թեպետ իրենց գործընկերների մի մասը հրաժարվել է մասնակցել խորհրդի աշխատանքներին, ինքը հույս ունի, որ Ազգային ժողովի խմբակցություններն ու հասարակական կազմակերպությունները, այնումանեյանիվ, կհամագործակցեն խորհրդի հետ և իրենց գիտելիքներն ու փորձը կներդնեն կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներում:
Խորհրդի կազմում ընգդրկված են և նիստի աշխատանքներին մասնակցում են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, «Թրանսափարեսնի ինտերնեյշնլ» ՀԿ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի ինչպես նաև այլ ՀԿ-ների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդի նիստին ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից մասնակցում է միայն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:&nb sp;
Խորհուրդն օրակարգային առաջին հարցով քննարկեց և հաստատեց ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը, որը կընդգրկվի կառավարության առաջիկա նիստի օրակարգում, այն հաստատելու համար: Նոր ռազմավարությունը ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը: