Շավարշ Քոչարյանն ընդունել է «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի մասնակիցներին
ОбществоՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հուլիսի 28-ին ընդունել է ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի Սփյուռքի երիտասարդ առաջնորդների և լրագրողների դասընթացի մասնակիցներին: Հանդիպմանը ներկա է եղել սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարի տեղակալ Քոչարյանը մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, տարածաշրջանային և միջազգային խնդիրների նկատմամբ ՀՀ մոտեցումները: Հանդիպման ավարտին Շավարշ Քոչարյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին: