19 լուսանկարներ, որոնց համար կարելի է բանտում հայտնվել. կադրեր նկարահանումների համար արգելված վայրերից
LifestyleBlogNews.am-ը գրում է.
Շատերն են սիրում ճանապարհորդել: Ի՞նչը կարող է լինել ավելի հաճելի, քան նոր երկրներ տեսնելը, նոր բաներն իմանալն ու պարզապես ուրախ և հաճելի ժամանց ունենալը: Բնականաբար, յուրաքանչյուրն էլ ցանկանում է իր հետ ինչ-որ բան բերել, որ հետագայում էլ կհիշեցնի իր զարմանալի ճանապարհորդության մասին: Ոմանք այս նպատակով տեղական ապրանքներ են գնում՝ հուշանվերներ, մագնիսներ և այլն: Բայց առավել էժան է պարզապես լուսանկարվել բազմաթիվ վայրերում, ու այդ նկարները հետո երկար ժամանակ ջերմ հիշողություններ կարթնացնեն մեր մոտ:
Սակայն լինում է այնպես, որ լուսանկարելու համար կարելի է հսկայական տուգանքների ենթարկվել ու անգամ բանտում հայտնվել: Որոշ տեսարժան վայրերում նկարահանումներ անելու համար հատուկ թույլատվություն է պետք, սակայն չնայած դրան՝ ցանցում բազմաթիվ լուսանկարներ են հայտնվում, որոնց համար կարելի էր բանտում հայտնվել: Ձեզ ենք ներկայացնում 19 նման արգելված լուսանկարներ:
Արքաների հարթավայրում բազմաթիվ փարավոններ են թաղված, սակայն էլ ավելի շատ են զբոսաշրջիկները, որոնցից ոչ բոլորն են հետևում նկարահանումներ կատարելու արգելքին:

Սա, օրինակ, Ռամզես 2-րդ դամբարանի ներսում արված լուսանկարն է:

Միքելանջելոյի որմնանկարները Սիքստինյան կապելլայում ևս արգելված է լուսանկարել…


Դոլմաբախչեն՝ Ստամբուլում գտնվող Օսմանյան սուլթանների դղյակը...

ԱՄԷ-ում արգելքները ևս լուրջ են: Օրինակ՝ այս լուսանկարի համար իրանցի մի զբոսաշրջիկ մեկ ամիս բանտում անցկացրեց:

Սա էլ դեսպանների թաղամասն է: Անցյալ տարի նման լուսանկարների համար ձերբակալեցին ամերիկացի մի ճարտարապետի, ով ժամանել էր Աբու Դաբի՝ գիտաժողովի մասնակցելու համար:

Ի դեպ, արգելված է լուսանկարել նաև տեղի Ֆորմուլա 1 մրցուղին:

Շնորհիվ «Դա Վինչիի կոդը» ֆիլմի՝ զբոսաշրջիկները սկսել են հաճախ այցելել Պոպոսլին գյուղում գտնվող Սբ. Մաթեոսի վանքը, որն, ի դեպ, արգելված է նկարահանել:


Շատերն են տեսել լուսանկարներ, որտեղ զբոսաշրջիկները լուսանկարվում են Թաջ Մահալի ֆոնին… Իսկ այդ կառույցի ներքին հարդարանքը պատկերող լուսանկարները շատ ավելի քիչ են, որովհետև արգելված է նկարահանումներ իրականացնել դրա ներսում, բայց, ինչպես տեսնում եք, ոչ բոլորն են դրան լուրջ վերաբերվում:


Վեսթմիսթերյան աբբայությունում անց են կացվում արքայական պսակադրություններ ու թագադրության արարողություններ: Ահա լուսանկարներ, որոնք օրենքով պետք է որ չլինեին:


Տոկիո Սինձյուկու թաղամասում բազմաթիվ նշաններ կան, որոնք զգուշացնում են, որ այստեղ նկարահանումներն արգելված են: Ճիշտ է, արգելքն ամենայն հավանականությամբ պայմանավորված է նրանով, որ այստեղ հետպատերազմյան տարիներին ծաղկում էր մարմնավաճառությունը, իսկ այժմ այնտեղ մեծ քանակությամբ ռեստորաններ են, ուստի մարդիկ ուշադրություն չեն դարձնում արգելքների վրա:


Լենինի դամբարանի ներսի լուսանկարները շատ քիչ են, բայց կան…

Կոնգրեսի գրադարանն աշխարհում ամենամեծն է, և այնտեղ ևս արգելված է նկարահանումներ անել:
