10 փաստ, որ հետաքրքիր է իմանալ
LifestyleBlogNews.am-ը գրում է.
1 Rays Sausage ընկերությունը երշիկների արտադրությունը հոսքագիծը բարելավելու համար ծախսեց 20 հազար դոլար, քանի որ ընկերությանը անընդհատ բողոքներ էին գալիս արտադրանքի սարսափելի հոտի պատճառով։ Ի վերջո պարզվեց, որ սարսափելի հոտի պատճառը գործարանի հարևանությամբ ապրող սերական մարդասպան Էնթոնի Սոուէլի զոհերի նեխած մարմիններն էին։

2 1912 թ-ին, երբ Հունաստանը պայքար էր մղում Օսմանյան կայսրության դեմ իր անկախության համար, թուրքական մի զորախումբ հայտնվեց շրջափակման մեջ հին Պարթենոնում։ Երբ թուրքերի մոտ ավարտվեցին փամփուշտները, նրանք սկսեցին ավերել սյուները, որպեսզի միջի կապարի ձողերը հալեցնեն և փամփուշտներ ստանան։ Երբ հույները տեսան դա, շրջափակված հակառակորդին փամփուշտներ ուղարկեցին երկտողով․ <Ահա ձեզ զինամթերք, հանգիստ թողեք սյուները>։

3 Ձեռքբերովի անօգնականություն - սինդրոմ է, որը կարող է առաջանալ այն մարդկանց մոտ, ովքեր կործանիչ պարտության են երթարկվել, անհաջողություններին շղթա են ունեցել կամ կորցրել են վերահսկողությունը իրավիճակի նկատմամբ։ Եթե նման սինդրոմով տառապողին ելք առաջարկես այդ իրավիճակից, նա չի օգտվի դրանից, կմնա իր համոզմունքին, որ ոչինչ հնարավոր չէ փոխել։

4 Ամերիկացի տիեզերագնացների պատրաստության կարևորագույն կետերից մեկը ռուսերեն լեզվի իմացությունն է։ Նրանք անհրաժեշտության դեպքում պետք է կարողանան կառավարել ՄՏԿ-ը ռուսերեն լեզվող գրված ուղեցույցի միջողով։

5 <Պոլտրգեյսթ> (1982) ֆիլմի նկարահանումների համար կազմակերպիչները օգտագործել էին իրական կմաղքներ, որովհետև դրանք ավելի էժան էին, քան պլաստմասից պատրաստվածները:

6 85-ամյա խորվատ Ֆրանե Սելակը ողջ մնաց երկաթուղային աղետից հետո, որը 17 մարդու կյանք խլեց, հետո ավիավթարից հետո, որից մահացավ 19 ուղևոր։ Դրանից հետո աֆտոբուսը, որով նա գնում էր, ընկավ գետը․ մահացավ չորս չորս հոգի, բայց Ֆրանեն ողջ մնաց։ Գումարած այ ամենին Սելակը ողջ մնաց երկու սարսափելի ավտովթարներից հետո, նրան խփեց աֆտոբուսը և քիչ էր մնում ընկներ բեռնատարի տակ։ Դյուցազներգություն կուլմինացիան այն եղավ, երբ Ֆրանեն լոտո գնեց և հաղթեց։

7 Մոխրոտիկ հեքիաթի վիետնամական տարբերակի վերջում (Տամ-Կամ) գլխավոր հերոսուհին անդամահատում է չաի քրոջը, դասավորում մարմնի մասերը կաթսայի մեջ, եփում է և ուղարկում խորթ մորը, որպեսզի նա ուտի այն։ Վերջինս մեծ ախորժակով ուտում է կերակուրը, մինչև որ կաթսայի հատակին չի տեսնում աղձկա գլուխը, որից հետո մահանում է շոկից։

8 Չուկոտկայի նահանգապետը լինելու ընթացքում (2000-2008 թ)Ռոման Աբրամովիչը տարածաշրջանի զարգացման համար 1,3 միլիարդ դոլլար ծախսեց իր <գրպանից>։

9 Տիեզերքից վերադառնալուց հետո, նույնիսկ մի քանի ամիս դրանից հետո, շատ տիեզերագնացներ երբեմն բաց են թողնում իրերը, ենթագիտակցորեն սպասելով, որ դրանք գետնին չեն ընկնի, այլ կշարունակեն մնալ օդում, ինչպես անկշռության մեջ։

10 1140 թ-ին Գերմանիայի թագավոր Կոնրադ 3-ը առաջարկեց իր կողմից պաշարված ամրոցի բնակիչներին բաց թողնել բոլոր կանանց, խոստանալով, որ կխնայի նրանց կյանքը։ Նա նաև հայտարարեց, որ յուրաքանչյուր կին կարող է իր հետ վերցնել իր համար ամենաթանկ բաները, այնքնա, ինչքան կարող է հետը տանել։ Թագավորը ապշեց, երբ ամրոցի դռները բացվեցին։ Կանայք իրենց նուրբ ուսերին դրած դուրս էին հանում իրենց վիրավոր ամուսնիններին։ Կոնրադը պահեց իր խոստումը, և թույլ տվեց նրանց հեռանալ։
