Վանաձորի պոեզիայի թատրոնը Գորիսում հանդես է եկել «Մամփրե արքան» ներկայացմամբ
КультураՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Միասնական հայրենիք» ՀԿ-ի նախաձեռնությամբ, Վանաձորի պոեզիայի թատրոնը Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում  ; հանդես է եկել «Մամփրե արքան» ներկայացմամբ:
Ինչպես տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, սա ՊՈԱԿ-ի իրականացրած 3-րդ միջոցառումն է Սյունիքի մարզում` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին, և պատահական չէ ընտրվել նաև ներկայացումը: «Մամփրե արքան» Մուշեղ Գալշոյանի «Մարութա սարի ամպերը» պատմվածքների ժողովածուի ամենահայտնի ստեղծագործություներից է:
Վանաձորի պոեզիայի թատրոնի դերանասանական կազմը (7 հոգի)` թատրոնի ղեկավար և գլխավոր դերակատար Ջիվան Սարգսյանի գլխավորությամբ, պոեզիայի լեզվով հանդիսատեսին պատմել է Մամփրեի մասին, որն Արևմտյան Հայաստանում ապրելու տարիներին սովորել է վարժապետ Հարությունի դպրոցում և հիշում է, որ վարժապետը կարմիր տառեր էր ասեղնագործում սպիտակ պաստառի վրա։ Տառերը կարմիր էին, որովհետև Մաշտոցը տառերն իր սրտից է հանել, դրանք թրծվել են արևով ու մասնակցել սրբազան կռիվների։ Մամփրեն, սակայն, տառերը գրել սովորել չի հասցրել պատերազմի ու գաղթի պատճառոÕ ¾: Եվ ահա` օր ծերության, նա կրկին որոշում է գրել սովորել: Մամփրեն տառերն անվանում էր հայոց զինվորներ։
Վանաձորի պոեզիայի թատրոնի ղեկավար և գլխավոր դերակատար Ջ. Սարգսյանի խոսքով, հանդիսատեսը շատ ջերմ է ընդունել իրենց և դա ամենամեծ գնահատականն է: ՊՈԱԿ-ի տնօրենի` մասնաճյուղերի գործունեության համակարգման և տնտեսական աշխատանքների գծով տեղակալ Սեյրան Առաքելյանը, իր խոսքում կարևորելով մշակույթի, կրթության զարգացումն ու պահպանումը, նշել է, որ գրագետ ու հայրենասեր սերնդի դաստիարակությունը, Ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեսքստում, առավել քան արդիական ու պարտավորեցնող է, և Մուշեղ Գալշոյանը դրան անդրադարձել է շուրջ կես դար առաջ:
Վանաձորի պոեզիայի թատրոնի ստեղծագործական խումբը Գորիսում ներկայացված բեմադրությամբ ազդարարել է հանրապետության մարզերով շրջագայության մեկնարկը: Պատմությունը փաստում է, որ Մեսրոպ Մաշտոցը հայ գրության ամենակարևոր էջը սկսել է գրել Սյունյանց ու Արցախ աշխարհներում:
Ներկայացման ավարտին Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադոնցի անունից շնորհակալագրեր են հանձնվել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, Վանաձորի պոեզիայի թատրոնի ղեկավար Ջ. Սարգսյանին ու ստեղծագործական խմբին` Գորիսի մշակութային կյանքի զարգացմանը նպաստելու համար:
ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սեյրան Առաքելյանը, շնորհակալություն հայտնելով Սյունիքի մարզպետարանին, քաղաքապետարանին ու Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնին սերտ գործակցության համար, նշել է, որ պատրաստ են այսուհետ ևս շարունակել գործակցությունը մշակութային տարբեր նախաձեռնություններում: ՊՈԱԿ-ի տնօրինությունն այս անգամ էլ ձեռնունայն չի գնացել` վերոնշյալ կառույցներին նվիրելով ՊՈԱԿ-ի կողմից հրատարակված` Հովհաննես Նեզրեթյանի աֆորիզմների ձեռնարկը: