Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Փելեշյանի լռությունը» ֆիլմում չբացահայտվեցին իմ լռության պատճառները. Արտավազդ Փելեշյանը հանդիպեց երկրպագուների հետ

 Լեփ-լեցուն դահլիճ, հոտնկայս ու անվերջ ծափահարություններ, գովեստի ու սիրո խոսքեր. Ճանաչված ու սիրված ռեժիսոր և սցենարիստ Արտավազդ  Փելեշյանի արվեստի երկրպագուներն ժողովրդական արտիստի հետ հանդիպելու և նրա ֆիլմերը դիտելու հնարավորություն ստացան: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Օրդֆիլմ» ընկերության և «Մոսկվա» կինոթատրոնի նախաձեռնությամբ հուլիսի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում անցկացվեց հանդիպում-երեկո Արտավազդ Փելեշյանի հետ: Երեկոյի ընթացքում կցուցադրվեցին անվանի վավերագրողի «Բնիկներ», «Տարվա եղանակներ», «Կյանք» և «Վերջ» ֆիլմերը, այնուհետև ներկաները հնարավորություն ստացան հարցեր ուղղելու ականավոր ռեժիսորին: «Արմենպրես»-ը ներկայացնում է Փելեշյանի հետ հանդիպման ուշագրավ դրվագները:

Արտավազդ Փելեշյանն ամենակարևոր` առաջին աշխատանքի մասին

Երիտասարդ ռեժիսորներին կասեմ, որ առաջին աշխատանքին մեծ ուշադրություն դարձնեն: Ամենակարևորը դա է:

Ֆիլմերում ինչ-որ բան փոխելու հնարավորություն

Երևի չէի փոխի։ Նայում եմ, որ երիտասարդ տարիներին բեղեր էի թողնում։ Ի”նչ միտք ունի այդ նկարը ոչնչացնեմ:

Նոր ֆիլմը չարվեց ֆինանսական պատճառներով

Ես գրել էի սցենար` «Հայոց աշխարհ» անունով, բայց այդ ֆիլմը չարվեց տարբեր, առաջին հերթին, ֆինանսական պատճառներով:

«Էպիզոդնիկ» և «մասսովկա»

«Տարվա եղանակների» հետ կապված մի հետաքրքիր պատմություն եղավ. երբ նկարահանում էինք, խմբի անդմինիստրատորին և օպերատորին ուղարկեցի Գյուղատնտեսության նախարարություն, որ իմանան, թե քաղաքակրթությունից հեռու ինչ գյուղ կա Հայաստանում, որը պահպանում է հին սովորույթները: Նախարարությունն իմացավ, որ Զանգեզուրի ձորում նման գյուղ կա, գյուղն էլ իր հերթին իմացավ, որ սովետական կարգեր են հաստատվել: Որոշեցինք գնան այդտեղ, մի կերպ գտանք ճանապարհը: Ձորի մեջ էր գյուղը, 10-12 տուն ուներ։ Ոտքով որոշեցինք գնալ, մեքենայի համար ճանապարհ չկար, իսկ վարորդն ա սաց. «Չէ, կտանեմ»:  Մեքենայի յուրաքանչյուր մասը կոտրվեց, հասանք տեղ: Թումանյանի հեքիաթների նման մի գյուղ տեսանք։ Երեք ծերունի, կրակի շուրջ նստած, օղի էին պատրաստում: Բարևեցին, զարմացան մեքենայի վրա, ասացինք` կինո ենք ուզում նկարահանել, զարմացան, թե ինչ է կինոն, մեզ հետաքրքեց ու 2 օր հետո գնացինք:

…Եթե «մասսովկա» էինք նկարահանում` մեծ ամբոխ, դեմքերը չեն երևում, ստանում էին 3 ռուբլի: Կային նաև «էպիզոդնիկներ», որոնք 7 ռուբլի 50 կոպեկ էին ստանում: Այս մարդկանց որպես «մասսովկա» էինք գրել, ծերունիներից մեկն էլ թե` ես «էպիզոդնիկ» եմ:

Փելեշյանի լռությունը չբացահայտվեց

Ինձ թվաց, որ «Փելեշյանի լռությունը» ֆիլմում կբացահայտվեն իմ լռության պատճառները: Բայց այդ ֆիլմի ռեժիսորն էլ ինձնից բան սովորեց և լռեց:

Թղթի վրա ֆիլմը տեսնելու մասին

Ես սցենար եմ գրում, և եթե չեմ տեսնում ամբողջական ֆիլմը, չեմ նկարահանում այն: Իհարկե, սցենարը ֆիլմը չէ, ես պետք է թղթի վրա տեսնեմ ֆիլմը, նոր նկարահանեմ:

«Homo Sapiens» ֆիլմի համար չափազանց շատ գումար կպահանջվի

Մենք այս ֆիլմը նկարահանելու համար այդպիսի ֆինանսական ռեսուրսներ չունենք։ Ամբողջ աշխարհով մեկ բարդ է. այդքան միլիոններ` դոլարով, չկա։ Ես փորձեցի դուրս գալ արտասահման, արդյունք չեղավ: Ժան Լյուկ Գոդարը տվեց իր պրոդյուսերին ինձ, սցենար գրեցինք, աշխատեցինք։ Պարզվեց՝ շատ գումար է պետք։ Պրոդյուսերը կին էր, չկարողացավ այդքան դոլար հավաքել:

Դիստանցիոն մոնտաժ

Մոնտաժը հարևան պատկերների միացումն է: Ես իմ աշխատանքներում զգացի, որ դա ինձ չի հետաքրքրում. ես ոչ թե միացնում եմ պատկերները, այլ անջատում եմ, հեռավորության վրա եմ դնում: Հեռավորության վրա ավելի ուժեղ են խոսում մեկը մյուսի հետ, նրանց միջև եղած պատկերների հետ: Դա է դիստանցիոն մոնտաժը:

Գյումրիում ծնված կիրովականցի

Կիրովականցի եմ, բայց ծնվել եմ Գյումրիում: Ավելի ճիշտ` լոռեցի եմ:

Հանդիպման ընթացքում Արտավազդ Փելեշյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին` երեկոն կազմակերպելու համար:

Անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էլ նշեց, որ  Արտավազդ Փելեշյանի հաղթանակը կինոյի, հայ ոգու հաղթանակն է:

Արտավազդ  Փելեշյանը ծնվել է 1938 թվականին Գյումրիում: Մինչև 1963 թվականը ապրել է Վանաձորում: 1963-67-ին սովորել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութեանական պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում: Դեռ ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը, որ առանձնանում են նուրբ ճաշակով, գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով, բազմաթիվ մրցանակների են արժանացել, իսկ Փելեշյանը մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների շրջանում: Փելեշյանը դերակատարմամբ հանդես է եկել «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում (1969): 1996-ին պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով, 2006-ին «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ում ստեղծագործական վաստակի համար արժանացել «Փարաջանովյան թալեր» մցրանակին:

 

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026