Հայկական անօդաչու սարքի վնասազերծման լուրն իրականությանը չի համապատասխանում. ԼՂՀ ՊՆ
ОбществоԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ դարձել է ապատեղեկատվության աղբյուր` հայտարարելով, թե իբր իրենց զինուժը հայկական անօդաչու թռչող սարք է խփել: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ եւ հերքել ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող լուրը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկությունն առ այն, թե իբր իրենց զինուժի կողմից խփվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում»,- ասված է հայտարարության մեջ:
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, տարածել էին խփված անօդաչու սարքի լուսանկարներ` գրելով, թե իբր այն վնասազերծել են Աղդամի շրջանում: