Նարեկ Մակարյանը նույնպես «Հյուսիս-հարավ»-ում է
LifestyleBravo.am-ը գրում է.
Նարեկ Մակարյանը բիզնես սկսելու մտադրություն ունի: Թե ինչու է որոշել երգին զուգահեռ այլ աշխատանքով զբաղվել, նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ իրեն հետաքրքրում է նոր ոլորտ, որտեղ դեռ իրեն չի փորձել, բայց կարծում է` կստացվի. “Երգելով կարողանում եմ գումար աշխատել, ուղղակի բիզնեսն էներգիաս ու հնարավորություններս սպառելու նոր միջոց է: Շոու-բիզնեսում լինելն էլ նման է բիզնես վարելուն: Ծրագրածս բիզնեսը մասամբ կապված է իմ ոլորտի հետ”:
Նարեկի համար մեկ այլ ոլորտ է որպես դերասան նկարահանվելը: Ի թիվս այլ երգիչների, նա եւս “Հյուսիս-Հարավ” ֆիլմի դերակատարներից է.“Միշտ ասում եմ, որ ինձ դերասան չեմ համարում, քանի որ չունեմ համապատասխան կրթություն, բայց զբաղվում եմ իմ սիրելի հոբբիով եւ փորձում եմ ինքս իմ խաղի վրա աշխատել: Այս ֆիլմում հումորային ու պոզիտիվ կերպարում եմ”,-պատմել է նա եւ հավելել, որ նոր սերիալում նկարահանվելու առաջարկ էլ ունի:
Խոսելով իր առաջին մասնագիտության մասին` երգիչն ասել է, որ օրեր առաջ երկու նոր երգ է հեղինակել.“Հնարավոր է` սաունդթրեք դառնան: Մեկ այլ երգ էլ գրել եմ մի երգչուհու համար. կոչվում է “Անգիտակցաբար”, խոսքերի հեղինակը Գայանե Ավետիսյանն է”:
Շարունակությունը` այստեղ:
