Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀՔԾ-ն ավարտել է օպերլիազորների նկատմամբ բռնության գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 16-ին, ժամը 22:30-ի սահմաններում, գիշերային ակումբի սեփականատեր Մհեր Դավթյանը,  նրա ընկեր Կարեն Սևոյանը, աշխատակիցներ Գրիգոր Իսրաելյանը և Արսեն Գասպարյանը չեն ենթարկվել իշխանության ներկայացուցիչներ՝ ՀՀ ֆինա նսների նախարարության օպերատիվ-հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ-հետախուզության վարչության բաժնի պետ Ռուսլան Գրիգորյանի, ավագ օպերլիազոր Ոսկան Աղաջանյանի, օպերլիազորներ Վարազդատ Հայրապետյանի և Դավիթ Մերգերյանի օրինական պահանջներին: Վերջիններս գիշերային ակումբ էին այցելել հիշյալ վարչության պետի որոշման հիման վրա՝ ստուգումներ իրականացնելու նպատակով, ու պարզել, որ հիշյալ ակումբը գործում է առանց պետական գրանցման և համապատասխան հաշվառման:

Ինչպես տեղեկացրին ՀՔԾ մամուլի ծառայությունից, մասնավորապես, Կարեն Սևոյանը և Մհեր Դավթյանը վերջինիս կողմից կազմակերպված ձեռնարկատիրական ապօրինի գործունեության համար պատասխանատվությունից խուսափելու և իշխանության ներկայացուցիչների ծառայողական գործունեությունը դադարեցնելու ուղղակի դիտավորությամբ վիճաբանության մեջ են մտել Ռուսլան Գրիգորյանի հետ: Ակումբի սեփականատերը, մուտք գործելով սենյակ և տեսնելով հայտարարություններ տվող ակումբի աշխատակիցներին, նրանց հասցեին հնչեցրե լ է հայհոյանքներ, պահանջել է դադարեցնել և հեռանալ, սակայն հայտարարություններ վերցնող օպերլիազորները ներկայացել են, ապա պահանջել, որ դուրս գան և չխոչընդոտեն իրենց լիազորությունների իրականացմանը:

Մհեր Դավթյանը, Կարեն Սևոյանը, Գրիգոր Իսրաելյանը և Արսեն Գասպարյանը չեն ենթարկվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Ռ. Գրիգորյանի օրինական պահանջներին, վիճաբանել են վերջինիս հետ, որի ընթացքում խոչընդոտել են նրանց ծառայողական պարտականությունների կատարմանը, ընդհանուր միասնական դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, միասին ծեծի են ենթարկել Ռուսլան Գրիգորյանին, որի ընթացքում, նրա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ձեռքերով և ոտքերով, ապակե շշերով, մոխրամանով ու մետաղյա սկուտեղով հարվածներ են հասցրել Ռուսլան Գրիգորյանի դեմքին և մարմնի այլ մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Միաժամանակ, Կարեն Սևոյանը և Մհեր Դավթյանը, Վարազդատ Հայրապետյանի նկատմամբ ևս բռնություն են գործադրել և բռունցքներով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Հասկանալով, որ իրավիճակը դուրս է եկել կառավարումից` Ռ. Գրիգորյանը, Վ. Հայրապետյանը, Դ. Մերգերյանը և Ո. Աղաջանյանը, փորձել են դուրս գալ գիշերային ակումբից, սակայն մուտքի դուռը փակ լինելու պատճառով չեն կարողացել: Վերջիններս պահանջել են բացել դուռը, սակայն ակումբի աշխատակիցները չեն կատարել պահանջը: Այս կերպ Կ. Սևոյանը, Մ. Դավթյանը և  Գ. Իսրաելյանը երկու և ավելի անձանց ազատությունից ապօրինի զրկելու ուղղակի դիտավորությամբ տևական ժամանակ չեն բացել ակումբի դուռը՝ զրկելով նրանց ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, և շարու նակել են ծեծի ենթարկել Ռուսլան Գրիգորյանին: Միայն այն բանից հետո, երբ տեսել են, որ  Ռ. Գրիգորյանն արնահոսում է, դուռը բացել են, որից հետո ազատությունից ապօրինաբար զրկված իշխանության ներկայացուցիչները դուրս են եկել ակումբից:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մհեր Դավթյանը, առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման, իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն, կազմակերպել է գիշերային ակումբի գործունեությունը, որի հետևանքով պետությանը պատճառվել է զգալի չափի գույքային վնաս:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Մհեր Դավթյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 188-րդ հոդվածի 1-ին մասով, Կարեն Սևոյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Գրիգոր Իսրաելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, և Արսեն Գասպարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ձեռնարկատիրական ապօրինի գործունեություն ծավալելու դեպքի  առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026