The Tbilisi Times-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է Վիրահայոց թեմի գործունեությանը
ОбществоՎրացական The Tbilisi Times պարբերականը ծավալուն հոդվածով եւ ֆոտոշարքով անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի գործունեությանը:
Վրացական հեղինակավոր պարբերականը ներկայացրել է թեմի գործունեությունը, կատարած աշխատանքը:
Ներկայացնելով թեմի պատմությունը՝ Վիրահայոց թեմի մամուլի դիվանի պատասխանատու Սուսաննա Խաչատրյանը նշել է, որ թեմի հետեւորդ են Վրաստանում ապրող ավելի քան 350 հազար վիրահայեր, եւ շատերի համար եկեղեցին վերածվել է երկրորդ տան: Խաչատրյանը մանրամասն ներկայացրել է Վրաստանում հայկական եկեղեցիների խնդիրը, ներկայացրել Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումն այդ հարցի առնչությամբեւ խոսել այն ցանկի մասին, որ թեմը ներկայացրել է Վրաստանի հոգեւոր առաջնորդին՝ Վրաստանում տարածքում գործող եւ խոնարհված եկեղեցիները ետ ստանալու պահանջով: