Երևանյան բակերից մեկում երկաթյա ամրանը մտել է երեխայի ոտքի մեջ
ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 7-ին' ժամը 20.46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 3 շենքի բակում երկաթյա ամրանը մտել է երեխայի ոտքի մեջ (մոտ 12 տարեկան), շտապօգնության աշխատակիցները տեղում են. ամրանը կտրելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել Դ. Մ.-ին (ծնվ. 2001թ.):