Մասնագետները Հայաստանի էնդեմիկ օձատեսակների հակաթույնի ստեղծման անհրաժեշտություն են տեսնում
ОбществоՀայաստանի տարածքում հանդիպող օձերիցմարդու համար լուրջ վտանգ են ներկայացնումգյուրզայի և հայկական իժի թույները: Այսօձատեսակների խայթոցի դեպքումմասնագետները պահանջում են անհապաղբժշկական միջամտություն, հակառակ դեպքումհետևանքները< /span> կարող են լինելանդառնալի: Հայաստանում օձի խայթոցիդեպքում առկա է միայն մեկ տեսակիհակաթույն, այն էլ՝ պատրաստվածմիջինասիական օձերի հակաթույների հիմանվրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում Օրբելուանվան ֆիզիոլոգիայի ինտիտուտիմասնագետներն ահազանգեցին Հայաստանիէնդեմիկ օձատեսակների հակաթույնիստեղծման անհրաժեշտության մասին:
«Հայաստանում առկա օձի հակաթույնըընդհանուր սպեկտրի է, ինչն օձի խայթոցիդեպքում հիվանդին ներարկման պարագայումկարող է առաջացնել բազում ալերգիկ բարդություններ: Մենք ունենք երկու լաբորատորա, որոնք արդեն երկար ժամանակ է՝ ուսումնասիրում են Հայաստանի էնդեմիկ օձերի թույնը, որն, ի դեպ, ունիկալ է: Մենք աշխատում ենք տարբեր դրամաշնորհների դիմելու ուղղությամբ՝ հակաթույնի զարգացման համար», - ասաց Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենՆաիրա Այվազյանը:
«Հայաստանում առկա միակ օձի հակաթույնն իր մեջ պարունակում է միջինասիական գյուրզայի, կոբրայի և էֆայի հակաթույներ:Ուզբեկստանի արտադրության այս հակաթույնի միակ թերությունն այն է, որ այն կարող է ալերգիկ ազդեցություն թողնել: Իսկհայկական իժի հակաթույնի բացակայության դեպքում տուժածին տրամադրվում է սիմպտոմատիկ բուժում», - ասացհանրապետության գլխավոր թունաբան < b>Միքայել Գաբրիելյանը:
Խոսելով Հայաստանում էնդեմիկ օձերի հակաթույնի ստեղծման անհրաժեշտության մասին՝ գլխավոր թունաբանը նշեց, որհայկական օձերի թույնը որոշակի չափանիշներով չի համապատասխանում միջազգային մի շարք ստ անդարտների, որի հիմանվրա հնարավոր լինի ստանալ հակաթույն: Մասնավորապես, դրանցում բավարար չէ պարունակվող սպիտակուցների մակարդակը:
Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինտիտուտի գիտաշխատող Արսեն Քիշմիրյանը, ով աշխատում է ինստիտուտիլաբորատորիաներից մեկում, որտեղ տարիների ընթացքում հետազոտում են օձերի թույները, նշեց, որ Հայաստանի օձերիհակաթույների ստացման համար առնվազն հինգ ձի, դրանց պահման համար համապատասխան պայմաններ և լաբորատորիա է պահանջվում, ինչը թույլ կտա համապատասխան դեղորայք ստեղծել տվյալ օձի խայթոցի համար:
ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ ծառայություն պատասխանատու Հասմիկ Հարությունյանիներկայացրած տվյալների համաձայն՝ 2014 թվականին Հայաստանում գրանցվել է օձի խայթոցի 103, իսկ այս տար ի՝ 47 դեպք,որից 17-ը՝ երևանամերձ ավաններում: Նա հավաստիացրեց, որ հանրապետության բոլոր բժշկական կենտրոնները ապահովված ենօձի հակաթույնով: Դրա ներարկումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում, սակայն պետք է անհապաղ դիմելբժշկի, որպեսզի չկրկնվի այս տարի օձի խայթոցից միակ մահվան դեպքը, երբ քաղաքացին բժշկի էր դիմել չափազանց ուշ: Նույն«Անտիգյուրզին»-ի մեկ ամպուլան հնարավոր է գնել դեղատներից մոտ 120 հազար դրամով, սակայն խայթոցի դեպքը համարվումէ անհետաձգելի բժշկական միջամտություն պահանջող դեպք, և այն բուժհաստատություններում իրականացվում է անվճարհիմունքներով: