Երևանի քաղաքապետարանի աշտարակը մաքրվել է ալպինիստական տեխնիկայի միջոցով
ОбществоԵրևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն, պարբերաբար մաքրվում ու լվացվում են քաղաքապետարանի հիմնական մասնաշենքի ապակիներն ու դժվարամատչելի այլ հատվածները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դարձյալ պայմանագրային հիմունքներով քաղաքապետարանի աշտարակի ապակիներն ու գմբեթը մաքրել է ալպինիստ Սերժ Հովսեփյանը:
Արտադրական ալպինիզմ համարվող այս աշխատանքն իրականացվել է 50 մետր բարձրության վրա` անվտանգությունն ապահովող 3 ճոպաններով: Երևանի քաղաքապետարանի աշտարակի ապակիներն ու շենքի գմբեթը Սերժ Հովսեփյանը մաքրում է արդեն 8 տարի` կախված եղանակային պայմաններից և անհրաժեշտությունից` տարին մի քանի անգամ: Ալպինիստը ուրախությամբ նշել է, որ իր կատարած աշխատանքի շնորհիվ մայրաքաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկը միշտ մաքուր ու կոկիկ է ներկայանում երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին: