Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի վերջի համեմատ բարձր է 2 սանտիմետրով
ОбществоՍեւանա լճի մակարդակը նախորդ ամսի վերջի համեմատ թեեւ նահանջել է 6 սանտիմետրով, սակայն նախորդ տարվա հուլիսի վերջի համեմատ դեռեւս բարձր է 2 սանտիմետրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2015 թվականի հուլիսի 30-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 48 սանտիմետր բա րձրության վրա: Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 109 միլիոն 63 հազար խորանարդ մետր ջուր: Արփա-Սեւան ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 82 միլիոն 81 հազար խորանարդ մետր ջուր: Սեւանա լճում ջրի ջերմաստիճանը կազմել է 22 աստիճան:
Խոսրով Խլղաթյան