Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 9 դեպք
ОбществоՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 9 պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 10-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հուլիսի 29-30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագր վել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 18-ը: Բացահայտվել է գողության 6, խարդախության 9, հարկերից խուսափման 1, կողոպուտի և խուլիգանության 2-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 9 դեպք: