Մշակույթի նախարարը պատրաստ է աջակցել Լճաշենում արվեստի նորաբաց դպրոցի կայացմանը
ОбществоՄշակույթի նախարարությունը պատրաստ է հընթացս աջակցություն ցուցաբերել Լճաշենի նորաբաց արվեստի դպրոցին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` հուլիսի 29-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում այս մասին նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Շատ ողջունելի է արվեստի դպրոց բացելու մասին համայնքի այս որոշումը: Մենք կանգնած ենք ձեր կողքին և պատրաստ աջակցություն ցուցաբերել դպրոցի գործունեությանը: Մեր խնդիրն է, որ երաժշտական գործիքի վրա նվագել սովորել ցանկացող երեխաները և առավել ևս սոցիալապես անապահով ընտանիքի երեխաները որևէ խնդիր չունենան»,- վերջերս հիմնանորոգված արվեստի դպրոցի դասասենյակներով շրջելուց ու մանկավարժների հետ զրուցելուց հետո ասաց նախարարը:
Լճաշենի արվեստի դպրոցի տնօրեն
Լրագրողների ուշադրությունը գրավեց նաև արվեստի դպրոցի սանհանգույցների անբարեկարգ վիճակը, որին ի պատասխան Լճաշեն համայնքի գյուղապետարանի ներկայացուցիչը նշեց, որ համայնքի խմելու ջրագծի ներքին ցանցն ամբողջովին հիմնանորոգվում է: Երբ կավարտվեն աշխատանքները, համայնքը և արվեստի դպրոցը կունենան մշտական ջուր:
Նախարարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Լճաշենի գյուղապետ Կորյուն Մարգարյանը:
Լճաշենի արվեստի դպրոցը, որ գործում է 2015 թվականի փետրվարից, տեղավորվել է համայնքի արարողությունների սրահի շենքիերկրորդ հարկի հիմնանորոգված տարածքում: Հիմնանորոգումն իրականացվել է տեղական բյուջեի միջոցներով` 4,5 միլիոն դրամիներդրմամբ: Աշխատանքներն սկսվել են այս տարվա սկզբից եւ ավարտվել հունիսի 10-ին: Արվեստի դպրոցում այժմ գործում ենդաշնամուրի, փողային (կլառնետ, շվի, դուդուկ) գործիքների և նկարչության խմբակներ: Դպրոցն ունի 24 աշակերտ: Մինչդպրոցի բացումը երեխաները ստիպված են եղել մեկնել Սևան քաղաք: