«Սեքյուրիթի դրիմը» նոր անակնկա՞լ է պատրաստել
ОбществоԱյսօր Orer.am-ի թղթակիցը Կառավարության նիստից հետո նկատել է շտապ քայլերով կառավարություն մուտք գործող «Սեքյուրիթի դրիմ» ընկերության սեփականատեր Գուրգեն Զաքարյանին:
Մինչև թղթակիցը շտապել է մոտենալ Զաքարյանին, վերջինս, ավելի արագացնելով քայլերը, արագ սողոսկրել է Կառավարության շենք:
Հետաքրքիր է՝ ո՞ւմ մոտ էր գնում վարորդների կողմից այսքան «պահանջված» ու «ահ ու սարսափ» տարածող պերսոնը և որ պակաս կարևոր չէ, էլ ինչ «սյուրպրիզներ» են պատրաստել մեզ համար կառավարությունում: