Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Ադրբեջանի հուսահատ սադրանքները սահմանագծին. ինչու՞ է Բաքուն պատերազմ հրահրում

Հարաբերական դադարից հետո Ադրբեջանը վերսկսել է ակտիվորեն թեժացնել իրավիճակը սահմանագծին: Չկա օր, որ հակառակորդը չխախտի հրադադարի ռեժիմը: Վերջին ամիսներին լարվածությունը թուլացել էր, ինչը պայմանավորված էր թե՛ Հայաստանում, թե ՛ Ադրբեջանում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններով: Ապրիլին Հայաստանում անցկացվում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, իսկ հունիսին Բաքվում տեղի ունեցան առաջին եվրոպական օլիմպիական խաղերը: Փոխադարձաբար միմյանց տրամադրությունը չփչացնելու համար Ադրբեջանը այդ օրերին կարծես որոշել էր ձեռնպահ մնալ սահմանին բախումներ հրահրելուց:

Սակայն հունիսի 28-ին եվրոպական խաղերի ավարտից անմիջապես հետո վերսկսվեցին կրակոցները: Թեժ է եղել իրավիճակը հատկապես հուլիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տվյալների համաձայն՝ այդ օրերին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետներից և տարբեր տիպի նռնականետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 12.000 կրակոց:

Հարկ է նշել, որ ադրբեջանական կողմը հրադադարը խախտելիս կիրառում է տարբեր տրամաչափի զինատեսակներ, որոնք մինչ այդ չէր կիրառվում: Այլ կերպ ասած` չկարողանալով դիպուկահարների և փոքր տրամաչափի զինատեսակների գործադրմամբ հաջողության հասնել, ինչպես նաև ձախողելով բազմաթիվ դիվերսիոն գործողություններ, Բաքուն որոշել է ավելի մեծ տրամաչափի զինատեսակներ կիրառել: Նպատակն է հասնել հայկական կողմում ավելի շատ զոհերի: Իսկ դա էլ, ըստ Բաքվի, կապացուցի ադրբեջանական բանակի ռազմական առավելությունը, ինչի մասին անդադար հայտարարում է: Բայց կրկին անարդյունք:

Ադրբեջանին չի հաջողվում առավելության հասնել մեր բանակի հանդեպ: Կրկին ունենում է ավելի շատ զոհեր ու կորուստներ: Հենց ադրբեջանական կայքերի փոխանցմամբ` այս օրերին հակառակորդն ունեցել է մեկ զոհ և 8 վիրավոր: Ու թեև նրանք նշում են, որ հայկական կողմն էլ ունի կորուստներ, սակայն մեր պաշտպանական գերատեսչությունները հերքել են այդ լուրերը: Ադրբեջանական կողմը ստիպված է եղել հրապարակել իր բանակի ևս մեկ խայտառակ ձախողումը. 40 ադրբեջանցի զինվոր հուլիսի 24-ին շուրջկալի մեջ է հայտնվել: Դրա արդյունքում զոհվել է ադրբեջանցի մեկ դիպուկահար:

Ինչևէ, ակնհայտ է, որ Ադրբեջանը կրկին վերադարձել է իր հին գործելաոճին: Սա լիովին սպասելի էր, իհարկե: Բայց պետք է արձանագրել, որ սահմանին լարվածությունը մեծացնելու Ադրբեջանի փորձերը պայմանավորված չեն սոսկ եվրոպական խաղերի ավարտով: Այս ամբողջ ընթացքում շատ բան է փոխվել աշխարհում և տարածաշրջում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սկսել է շատ ավելի կոշտ և ագրեսիվ հայտարարություններով հանդես գալ: Հուլիսի 13-ին կառավարության նիստում նա աննախադեպ կոշտ, անգամ հայհոյախառն մեղադրանքներ է հնչեցրել Եվրոպայի հասցեին: Ըստ Ալիևի` Եվրոպայում տնտեսական և բարոյական ճգնաժամ է: Ադրբեջանի ղեկավարի համոզմամբ` Եվրոպայում գլուխ է բարձրացնում ֆաշիզմը, ռասիզմը, քսենոֆոբիան և իսլամաֆոբիան: Նա նշել է, որ հայերի փողերով ապրող եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաները Ադրբեջանի դեմ պատերազմ են սկսել:

Բանն այն է, որ արևմտյան կառույցները վերջին շրջանում խիստ քննադատում են Ադրբեջանին՝ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները համատարած խախտելու մեջ, ընդունվել են մի շարք դատապարտող բանաձևեր: Բացի դրանից` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հանել էր Ադրբեջանի մասին բանաձևից Արցախի օկուպացված լինելու վերաբերյալ ադրբեջանամետ ձևակերպումները: Այս հանգամանքը զայրացրել է Բաքվին: Ադրբեջանական նավթադոլարները, փաստորեն, իզուր են վատնվել, անգամ եվրոչինովնիկներին կաշառելով` Բաքուն չի հասնում իրեն շահավետ բանաձևերի ընդունմանը միջազգային կառույցներում:

Մյուս կողմից` Իրանի և գերտերությունների միջև պատմական համաձայնություն է ձեռք բերվել միջուկային խնդրի շուրջ: Իրանի վրայից աստիճանաբար կհանվեն միջազգային պատժամիջոցները, իսկ դա նշանակում է, որ մեր հարավային հարևանն իր նավթի և գազի հսկայական պաշարներով կմտնի միջազգային շուկա: Այս հանգամանքը արմատապես հակասում է Բաքվի շահերին` հատկապես նավթի գների անկման ֆոնին, որը արդեն իսկ լրջորեն հարվածել է ադրբեջանական տնտեսությանը: Ադրբեջանը կորցնում է իր նախկին տարածաշրջանային դերն ու նշանակությունը: Եվ ահա, հայ-ադրբեջանական սահմանը լարված պահելով, սպառնալով պատերազմով և այդ կերպ շանտաժի ենթարկելով միջազգային հանրությանը` Բաքուն հուսահատ փորձեր է անում գրավել իր հանդեպ ուշադրությունը:

Կարելի է ենթադրել, որ լարված պահելով իրավիճակը սահմանին` Բաքուն փորձում է բանակցային գործընթացում թանկ ծախել պատերազմը վերսկսելու սպառնալիքը` հատկապես իր համար այդքան անցանկալի աշխարհաքաղաքական զարգացումներից հետո: Ադրբեջանը դառնում է ավելի ու ավելի ագրեսիվ: Սակայն կա այդ ագրեսիան զսպելու մի պարզ բանաձև: Եթե ցանկանում ես խաղաղություն, ապա պատրաստվիր պատերազմի: Հայկական կողմն, ըստ էության, շարժվում է այս բանաձևով: Եթե Ադրբեջանը սահմանային բախումներով անգամ չի կարողանում առավելության հասնել, ապա արդեն իսկ ենթադրելի է, թե լայնամասշտաբ պատերազմի դեպքում որքան մեծ կլինի նրա հիասթափությունը: Մնում է հուսալ, որ պատերազմի դեպքում Ադրբեջանի ավելի մեծ կորուստների իրական հեռանկարը, ի վերջո, կսառեցնի Բաքվի տաք գլուխները:

Տիգրան Խաչատրյան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников