Ծովինար գյուղի ճամբարում թունավորված երեխաների առողջական վիճակը լավ է
ОбществоԵրկրապահ կամավորականների միության ճամբարի երեք երեխա դեռ շարունակում է գտնվել Մարտունու բժշկական կենտրոնում, սակայն նրանց առողջական վիճակը լավ է: Նախատեսվում է, որ հուլիսի 31-ին նրանք դուրս կգրվեն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու բժշկական կենտրոն ի տնօրեն Վարդան Կարապետյանը:
«Երեխաների մոտ թեթև տեսքով գաստրոէնտերոկոլիտի ախտանիշներ էին, առանձնապես լուրջ բան չկար: Ինֆեկցիոնիստի զննման արդյունքում առատ լուծի պատճառով որոշվեց հոսպիտալացնել ընդամենը երեքին», - ասաց Վարդան Կարապետյանը:
Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենը հավելեց, որ հոսպիտալացվածները 9-14 տարեկան տղա երեխաներ են:
Հուլիսի 30-ին Ծովինար գյուղում գործողԵրկրապահ կամավորականների միության ճամբարի մասնակից 20-ից ավելի երեխա թունավորման ախտանիշներով տեղափոխվելէր Մարտունու բժշկական կենտրոն: Նույն օրը երեխաների մեծամասնությունը դուրս էր գրվել հիվանդանոցից: