Անի Երանյանի մասնակցությամբ վթարի դեպքով քրգործի հարուցումը մերժվել է
ОбществоNews.am-ը գրում է.
Դերասանուհի Անի Երանյանի մասնակցությամբ հուլիսի 18-ին տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ քրգործի հարուցումը մերժվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ ավտովթարի դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է բողոքի բացակայության պատճառաբանությամբ:
Հիշեցնենք, որ դերասանուհի Անի Երանյանը 2015թ. հուլիսի 18-ին իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել էր Սեւանի բժշկական կենտրոն: Հիվանդանոց էր տեղափոխվել նաեւ նրա մեքենայի ուղեւոր Հայկ Մխիթարյանը, Իզաբելա Դանիելյանը:
Ավտովթարի հետեւանքով տուժել էր նաեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Գագիկ Պողոսյանը, նրա կինը՝ Մարինե Կարապետյանը, նրանք եւս դիմել էին հիվանդանոց:
Նշենք, որ վթարի մասնակից, դատավոր Գագիկ Պողոսյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր, որ Անի Երանյանի դեմ բողոք չի ներկայացնելու: