Չիլիացին շենքի 17-րդ հարկից ընկնելուց հետո ողջ է մնացել
ОбществоՉիլիի բնակիչը կենդանի է մնացել բնակելի շենքի 17-րդ հարկից ընկնելուց հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել չիլիական Ռանկագուա քաղաքում հուլիսի 25-ին:
23-ամյա Սեբաստիան Ռեյեսը 40 մետրից ընկնելուց հետո ընկել է ավտոկայանատեղիի տանիքին, ապա հայտնվել է գետնին: Նա տեղեկացրել է, որ չի հիշում՝ ինչ է կատարվել ընկնելուց հետո և գիտակցության է եկել միայն հիվանդանոցում:
Ռեյեսի մոտ ախտորոշվել է կոնքի և ազդրերի ոսկորների կոտրվածքներ: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Տեսախցիկներն արձանագրել են երիտասարդի ընկնելը:
Չիլիացին պատմել է, որ մինչև ընկնելը երեկույթի է մասնակցել ընկերների հետ: Նրանք սկզբում ներկա են գտնվել ֆուտոբլային հադիպմանը, ապա եղել են ակումբում, որից հետո ընկերներով գնացել են բնակարան, որի պատշգամբից էլ նա ընկել է: