ՃՇՀԱՀ-ն այս տարի ավարտել է է 575 շրջանավարտ
ОбществоՃարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը 2014-2015 ուսումնական տարում ավարտել է 575 շրջանավարտ, որոնցից 399-ը` բակալավրիատ, 176-ը` մագիստրատուրա։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում շրջանավարտների ընդհանուր թիվը կազմել է 576։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը, շնորհավորելով շրջանավարտնե րին` ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը նշել է.
«Դուք յուրաքանչյուրդ մեր համալսարանի դեսպաններն եք ձեր ապագա աշխատատեղերում։ Մի բան ամուր մտապահեք` բարձրակարգ և պահանջարկված մասնագետ լինելու համար անհրաժեշտ է անընդմեջ զբաղվել ինքնակրթությամբ։ Եղեք հաջողակ, հոգատար ձեր շրջապատի նկատմամբ և ձեր գործունեությամբ նպաստեք մեր երկրի զարգացմանը»:
ՃՇՀԱՀ-ի նկատմամբ տարեցտարի մեծանում է արտերկրի հետաքրքրությունը։ Ընդլայնվում է ոչ միայն համագործակցության աշխարհագրությունը, այլ նաև ուսանոողների ներգրավվածությունը։ 2014-2015 ուսումնական տարում ՃՇՀԱՀ-ի ավարտական դիպլոմներ են ստացել 62 արտասահմանցի շրջանավարտներ՝ բակալավրիատ` 37, մագիստրատուրա` 25 շրջանավարտ։ 2015-2016 ուսումնական տարում համալսարան է դիմել 595 դիմորդ։ Ընդունելության քննությունները հաղթահարել է նրանցի 555-ը: