«Սփյուռք» ամառային դպրոցին մասնակցել է 250 սփյուռքահայ
ОбществоՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի փակման հանդիսավոր արարողությունը կայացել է հուլիսի 31-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ծրագրի մասնակիցներին և հյուրերին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է «Սփյ ուռք» ամառային դպրոցի ամենամյա դասընթացների դերը հայապահպանությանն աջակցելու գործում: Նախարարը նշել է, որ դպրոցի նպատակներից մեկն օտար ափերում տարբեր մշակույթների ազդեցության պայմաններում գործող սերունդներին հայ պահելն է : Նա, մասնավորապես, ասել է. «Այս կարճ ժամանակահատվածում դուք ձեռք բերեցիք նոր գիտելիքներ ու հմտություններ, բայց, կարծում եմ, ձեր ամենամեծ ձեռքբերումներից մեկը նոր ընկերներն են, նոր բարեկամները, ձեր կապերն ու հարաբերությունները աստիճանապար ձևավորում են ազգային զորավոր ցանց, որը պետք է դառնա հայապահպանու թյան երաշխավորներից մեկը: Գիտեմ, որ ձեզանից յուրաքանչյուրը հպարտ է իր հայրենիքով և հեռվում միայն լավ լուրերի է սպասում, բայց այդքանը քիչ է, դուք պետք է ձեր բոլոր հնարավորությունները, գիտելիքները, կապերն ու առնչությունները ներդնեք մեր երկրի զորացման գործին, որովհետև Հայաստանը համայն հայության Հայրենիքն է»:
Նախարարն անդրադարձել է համազգային հիմնախնդիրներին և նշել. «Թեև աշխարհասփյուռ հայկական համայնքներում շատ բազմազան ու ինքնատիպ են, սակայն պետք է նշել, որ այդ բազմազանությունը մեր հարստությունն է, մենք միասնական պետք է լինենք ազգային առաջնահերթությունների հարցում, ամեն մեկս մեր երկրում պետք է պայքարի, ջանքեր ներդնի, զորացնի հայրենիքը, ազգովին լուծելու արցախյան հիմնախնդիրը, նպաստելու Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, համախմբվելու հայ եկեղեցու շուրջը: Ձեզանից յուրաքանչյուրը պետք է հիշի ու պահանջի, դառնա հայ դատի պահանջատերը, հայ մշակությի ժառանգորդն ու հայապահպանության, մայրենի լեզվի պահպանման երաշխավորը: Մենք իրավունք չունենք մեր պայքարը միչև վերջ չտանել»:
Նախարար Հրանուշ Հակոբյանը հորդորել, որ այսուհետ բոլորը խոսեն հայերեն, միշտ կապված լինեն միմյանց և Հայրենիքի հետ, հաճախ այցելեն Հայաստան: Նախարարն անդրադարձել է Իրաքում, Սիրիայում, Ուկրաինայում արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին աջակցելու, նրանց խնդիրները լուծելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության, համահայկական կառույցների ու բարեգործների իրականացրած ծրագրերին ու աշխատանքներին և ասաց, որ բոլորս պետք է ձգտենք մեր փոքրիկ լուման բերել՝ օգնելու, սատար կանգնելու ծանր իրավիճակներում հայտնված մեր ազգակիցներին:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ծրագրի մասնակիցներին հանձնել է հավաստագրեր: Ներկաներին ողջունել է «Սփյուռք» ամառային դպրոցի ԵՊՀ պատասխանատու Կամո Աթայանը:
««Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրն իրականացվում է 2012 թվականից: Աստիճանաբար մեծանում է ծրագրին մասնակցել ցանկացողների թիվը, դպրոցը դառնում է Սփյուռքում ամենապահանջված ծրագրերից մեկը: 2012 թվականին նախատեսված 70 մասնակցի փոխարեն ամառային դպրոցն ընդունել է 131 մասնակից՝ 15 երկրից, 2013 թվականին նախատեսված էր 100 մասնակից, մասնակցեցին 201 սփյուռքահայեր` 20 երկրից, 2014թ. 100-ի փոխարեն՝ 222 սփյուռքահայ է մասնակցել աշխարհի 22 երկրից: 2015թ. Ամառային դպրոցին մասնակցել է 250 սփյուռքահայ: Ուսումնական, տեսական և գործնական պարապմունքների ն զուգահեռ, իրականացվում է նաև մշակութային միջոցառումների, թանգարաններ այցելությունների, շրջագայությունների, հանդիպումների ծրագիր: