Հայագիտական համահայկական 7-րդ օլիմպիադային մասնակցել է 55 պատանի
ОбществоՀայագիտական համահայկական 7-րդ օլիմպիադան, որն անցկացվել է հայոց լեզվի, հայ գրականության, պատմության, մշակույթի պատմության ոլորտներում և որին մասնակցել են 55 պատանիներ, ավարտվել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, հայ եկեղեցու պատմության մրցույթն անցկացվել է առանձին, որին մասնակցել են 38 սփյուռքահ այ պատանիներ: Երկու փուլերում գումարային առավել բարձր միավորներ վաստակած մասնակիցները պարգևատրվել են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմներով:
Հայոց լեզվից, գրականությունից և հայոց պատմությունից բարձր միավորներ վաստակածներին շնորհվել են պատվոգրեր և շնորհակալագրեր։ Բացի հիմնական մրցույթներից, կազմակերպվել են նաև նախասիրական` «Հայրենասիրական երգի», «Ասմունքի» մրցույթներ և ինտելեկտուալ վիկտորինա: Վիկտորինային մասնակցել են 55 պատանիներ`11 թիմերով: Երկրորդ փուլում մասնակցել են 3 թիմեր, որոնցց մեկը դարձել է հաղթող: Այս մրցույթներում հաղթողներին ևս տրվել են պատվոգրեր ու շնորհակալագրեր: Մասնակիցների համար կազմակերպվել են այցելություններ Լճաշեն, Հայրավանք, Սևանավանք և Նորատուս համայնքներ: