Քիմ Քարդաշյանի 59-ամյա մայրն ամուսնանում է իր 34-ամյա ընկերոջ հետ. ԶԼՄ-ներ
LifestyleԱմերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի մայրը` Քրիս Ջեները պատրաստվում է կրկին ամուսնանալ:
okmagazine.com-ը գրում է, որ 59-ամյա Քրիս Ջեների ընտրյալը 34-ամյա ընկեր Քորի Գեմբլն է:
«Նա երջանկացնում է Քրիսին: Քորին մտադիր է նրան առաջարկություն անել որևէ էկզոտիկ վայրում», - ասել է ամսագրի աղբյուրը` նշելով, որ հարսանիքը շքեղ կանցնի:

