Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Փոքր վեդիում բացվեց Գյուղատնտեսական սպասարկման կենտրոն

Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում հուլիսի 31-ին տեղի ունեցավ հողի, ջրի եւ բույսերի հետազոտության ժամանակակից լաբորատոր սարքավորումներով հագեցած Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Արարատի մարզում արդեն երկրորդ եւ ՀՀ-ում նմանատիպ ութերորդ կենտրոնը սպասարկելու է մարզի շուրջ 25 համայնքների 2500-ից ավելի գյուղացիական տնտեսությունների: Այն հողօգտագործողներին եւ գյուղատնտեսներին կտրամադրի ծառայությունների ամբողջական փաթեթներ, կապեր կստեղծի գյուղատնտեսների եւ միջազգային ընկերությունների միջեւ, որոնք եւ կտրամադրեն սարքավորումներ, պարագաներ, տեղեկատվություն եւ կմատուցեն խորհրդատվություն այգեգործության կառավարման զարգացման նոր տեխնոլոգիաների վերաբերյալ: Կենտրոնը կազմակերպելու է Հայաստանի եւ օտարերկրյա մասնագետների կողմից անցկացվող սեմինարներ եւ դասընթացներ, ծառայելու է նաեւ որպես գործնական սեմինարների անցկացման վայր` Հայաստանի ազգային ագրարայաին համալսարանի ուսանողների համար: 

ՀՀ գյուղատբտեսության նախարար Սերգո Կարապետյանը, կարեւորելով կենտրոնի հիմնումը, ընդգծեց, որ մայիսին նմանատիպ մի կենտրոն է հիմնվել նաեւ Արմավիրի մարզի Նորապատ համայնքում: «Նպատակ ունենք հետագայում ընդլայնել աշխարհագրությունը` ընդգրկելով բոլոր մարզերը, ինչը կխթանի հանրապետությունում բուսաբուծության եւ անասնապահության, այգեգործության զարգացումը: Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում գյուղացիա կան տնտեսությունների զարգացմանը, ինչին նպաստելու համար արտասահմանյան կազմակերպությունների շնորհիվ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում»,- նշեց նախարարն՝ ավելացնելով, որ այս ոլորտներում կան տարիներ շարունակ կուտակված խնդիրներ, որոնք աստիճանաբար ստանում են իրենց լուծումը:Ելույթի խոսքով հանդես եկավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը, ով ընդգծեց, որ մեծ սիրով համագործակցելով ՀՀ կառավարության հետ` նպաստում են Հայաստանում գյուղացիական տնտեսությունների զարգացմանը` ապահովելով աճը:

«Հավատում ենք, որ այս կենտրոնը աճի մեծ ներուժ ունի, ինչը եւ ի նպաստ կդրվի եւ օգտակար կլինի հողօգտագործողի, այգեգործի համար»,-ասաց նա:CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը նկատեց, որ կենտրոնի ստեղծման վայրը կարեւորվել է երկու գործոններով. առաջին՝ այն պետք է լինի մայրուղուց ոչ շատ հեռու, որը հնարավորություն կտա հեռու համայնքների գյուղացիներին հեշտությամբ օգտվելու կենտրոնից, եւ երկրորդ` գտնվի այն անձնավորությունը, ով կարողանա այս ամենը բարեխղճորեն եւ ըստ պատշաճի ղեկավարել: «Այս կենտրոնի համար գտնվեց այդ անձնավորութ յունը` տնօրեն Վիրաբ Մանուկյանը, ով նմանատիպ գործունեություն է ծավալում ոչ միայն այս մարզում, այլ Սյունիքից մինչեւ Շիրակի մարզ»,-ասաց նա:Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց այն բոլոր կազմակերպություններին, որոնք նպաստել են կենտրոնի ստեղծմանը՝ նշելով, որ մարզում կա եւս նմանատիպ կենտրոն` Մասիսի տարածաշրջանի Դարակերտ համայնքում: «Լինելով գյուղատնտեսական լուրջ տարածաշրջանում` կենտրոնը կնպաստի մեր մարզում այգեգործությամբ եւ դաշտավարությամբ զբաղվողների թվի ավելացմանը, եւ տարածաշրջանում մշակովի հողերի ավելացմանը»,- նշեց մարզի ղեկավարը՝ հավելելով, որ նախորդ տարի մարզում մշակովի հողատարածքները եղել են 22 հազար 950 հա, որոնցից 1472 հա-ն  այն հողատարածքներն են, որոնք նախորդ տարիներին չեն մշակվել: 2015 թվականին գյուղնշանակության հողատարածքները կրկին ավելացել են: Նա ցանկություն հայտնեց նաեւ, որ նմանատիպ կենտրոն ստեղծվի նաեւ Արտաշատի տարածաշրջանում, որպեսզի այդ տարածքի բնակիչները զերծ չմնան նման մեծագույն հնարավորությունից:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում համայնքապետ Նորիկ Մուրադյանը իր գոհունակությունը հայտնեց կենտրոնի բացման կապակցությամբ՝ նշելով, որ մեծ պատիվ է իրենց համար, որ նման կարեւորագույն առաքելություն իրականացնող կենտրոնը գտնվում է հենց իրենց համայնքում, ինչից կարող են օգտվել հարակից համայնքների գյուղացիները: «Այն գտնվում է մայրուղու վրա: Չեմ բացառում, որ օգտվեն նաեւ Վայոց ձորի, Սյունիքի մարզի բնակիչները, որոնք մատուցած ծառայություններից օգտվելու համար ստիպված չեն լինի հասնել մայրաքաղաք»,-ընդգծեց նա:Հյուրերը շրջեցին կենտրոնում, եղան նյութերի եւ սարքավորումների ցուցադրությունների, աշխատակազմի համար նախատեսված սենյակներում, կոնֆերանսների սրահում, պահեստում: Աշխատակիցները ներկաներին ցուցադրեցին այն պարարտանյութերը, սերմերը, աշխատանքային գործիքները, սարքավորումները, ֆերոմենային թակարդները, որոնք ցուցադրված էին վաճառքի նպատակով: Ներկայացվեցին նաեւ հողի խոնավության, թթվայնության, էլեկտարոհաղորդականության, նիտրատների եւ նիտրիդների քանակը չափող սարքավորումները, որոնք շարժական են, եւ թեստերը կարելի է իրականացնել ե՛ւ հողամասում, ե՛ւ կենտրոնում:  Կենտրոնը հիմնադրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ, Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ   ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը: Կենտրոնի հիմնման համար ծախսվել է շուրջ 120 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Ծրագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն կֆինանսավորի եւս երկու կենտրոնների հիմնումը Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում, որոնք կտրամադրեն անասնաբուժական ծառայություններ: «Գործընկ երություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» հնգամյա ծրագրը Հայաստանում մեկնարկել է 2013 թվականի օգոստոսին` ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ: Գլխավոր նպատակներն են՝ հզորացնել գյուղացիական տնտեսություննեը, գործարար հմտություններ հաղորդել հողօգտագործողին, ծանոթացնել ոլորտի նորարարություններին,  նպաստել վարկային եւ ֆինանսական միջոցների հասանելիությանը, գյուղացիներին զինել անհրաժեշտ գիտելիքներով, կանանց եւ երիտասարդների համար ստեղծել աշխատատեղեր:

 Լիլիթ Մաճկալյան 

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026