Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրն իրականացվելու է հանրապետության մարզերում

Հղիության արհեստական, մասնավորապես,  պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումը (սելեկտիվ աբորտ)՝ ծանր հետևանքներ կունենա  մեր ժողովրդի և երկրի համար: Խնդիրը բազմաշերտ է, բայց, հիմքում աղջիկների նկատմամբ տղա երեխաների ունեցած գերապատվությունն է մեր հասարակության մեջ, որի արդյունքում առաջ է գալիս ոչ միա յն գենդերային կամ ժողովրդագրական, այլ ավելի վատ՝ ազգային անվտանգության խնդիրը:

Հայաստանում տարեկան մոտ 2000 աղջիկ երեխա չի ծնվում միայն այն բանի համար, որ աղջիկ է: Վիճակագրությանը ցույց է տալիս, որ առաջին երեխայի դեպքում սետի ընտրությունը փոքր տոկոս է կազմում, երկրորդից սկսած՝ ընտրության ցուցանիշները կտրուկ աճում են.  որոշ մարզերում  100 աղջկա դիմաց ծնվում է 120 տղա, իսկ երրորդ հղիության պարագայում առկա է 100 աղջիկ/170 տղա հարաբերակցությունը: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հղիության արհեստական ընդհատումների թիվը 2008-2010թթ. տատանվել է 12-14 հազարի   միջակայքում:  2011-ին ՀՀ-ում  43 հազար երեխա է  ծնվել, որոնցից 23 հազար 160-ը տղա են մինչդեռ աղջիկները` 20 հազար 487: Փորձագետները զգուշանում են, որ այդպիսի տվյալները պայմանավորված են պտղի սեռով հղիության արհեստական ընդհատմամբ:

Տղայապաշտությունը շատ շուտով, ըստ մասնագետների, կհանգեցնի լուրջ խնդրի և դրա դեմ պայքարի միջոցառումներ պետք է շուտափույթ իրականացնել:Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), ևս 3 կազմակերպությունների հետ 2015 թվականի մայիսի 1-ից, Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ, իրականացնում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը՝ 2 տարի տևողությամբ: Ծրագիրը ներառում է բազմակի գործողություններ և  երեք հիմնական ուղղություներ:

Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրեց  ՄԶՄԿ գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը, ծրագրի շրջանակներում առաջին գործողությունն իրականացվելու է մարզերում: Ծրագիրը, որն իրականացվելու է ողջ հանրապետությունում, հիմնական շեշտադրությամբ կիրականացվի մարզերում ու համայնքներում: 

«Մենք փորձելու ենք մարզերում ձևավորել մեզ օժանդակող և այս խնդրի դեմ պայքարող կարողություններ, որից հետո նմանատիպ կարողություններ կձևավորենք համայնքներում: Նախատեսում ենք շուրջ 25 համայնքներում իրականացնել լայն քարոզարշավ՝ ուղղված պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանը: Այս ընթացքում կկիրառենք բազմաթիվ գործիքներ, որոնցից մեկը կլինի մարզային մեդիան: Բացի այդ, բնակչության առանձին խմբերի հետ կունենաք աշխատանք, և այս աշխատանքը լինելու է փոխհամաձայնեցում՝ փաստերի ներկայացում և այն ուղիների բացահայտում, որոնք կարող են ստիպել, որպեսզի մեր երկրում փոխվի հասարա կական կարծիքը և վերաբերմունքը, ու մենք դառնանք եթե ոչ ավելի քիչ տղայապաշտ, ապա աղջկան ավելի շատ կարևորություն տվող: Իսկ երրորդ գործողությունը միտված կլինի ռազմավարական ծրագրերի մշակմանը: Սա լուրջ խնդիր է, որ համար պետք է հասարակական ողջ ներուժը հավաքագրվի»,-նշեց Արմեն Գալստյանը:

«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի գործողություններին և միջոցառումներն ծանոթացնելու նպատակով հուլիսի 31-ին  Գյումրիում էին ՄԶՄԿ ներկայացուցիչները, ովքեր հանդիպում ունեցան մարզի հասարակական կառույցների, Շիրակի մարզպետարանի, մարզի գենդերային հարցերով զբաղվող մարզային մշտական հանձնաժողովի, դպրոցների, ինչպես նաև Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի և Արթիկի թեմերի ներկայացուցիչների հետ: Ի դեպ, ինչպես հանդիպման ընթացքում նշեցին ծրագրի հեղինակները, եկեղեցին հենց այն կառույցն է, որը կարող է լուրջ դեր ու ազդեցություն ունենալ ընտանիքների վրա՝ այս հարցի շուրջ: «Ընդհանուր առմամբ, Հայ Առաքելակյան եկեղեցին ոչ միայն  պտղի սեռով պայմանավորված, այլ, ընդհանրապես  դեմ է հղիության արհեստական ընդհատումներին՝ դա քրիստոնեության կյանքի կենցաղավարությանը դեմ է»,- ընդգծեց Տեր Նշան քահանա Պանֆյորովը:

Հնարավոր է ընդունել հղիության ընթացքում երեխայի պտղի սեռը որոշելը արգելող օրենք, բայց դրա արդյունավետ գործունեությունը, տարբեր պատճառներով, իրատեսական չի կարելի համարել: «Երեխայի իրավունքերի մասին ՀՀ օրենքով՝ երեխան իրավունքներ է ձեռք բերում ծնված պահից: Կան այլ երկրներ, որտեղ երեխայի իրավունքները ներարգանդային պահից են սահմանվում: Այս դեպքում, սեռի հատկանիշով պայմանավորված խտրական ընտրությունն ու արհեստական ընդհատումը երեխայի իրավունքների ոտնահարում է:

Կան երկրներ, որտեղ ար գելված է երեխայի պտղի սեռի որոշումը հղիության ընթացքում: Այդպիսի իրավական որոշում կարելի է կատարել, բայց, հաշվի առնելով այն, որ տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են ժամ առ ժամ, սա դժվար արդյունքի կբերի՝ նույնիսկ հնարավոր կլինի մի քանի տարի հետո պտղի սեռը որոշել բջջային հեռախոսով:  Այս պարագայում հենց այս ծրագրի հիմնական նպատակն այն է, որ հասարակության լայն շերտերի մոտ իրազեկվածության բարձրացման ճանապարհով հնարավոր է հասնել այս երևույթի կանխարգելմանը, որը մեծ վտանգ է ներկայացնում հասարակության համար, նույնիսկ՝ ազգային անվտանգ ության»,- նշեց Շիրակի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքերի պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը:

 Արմենուհի Մխոյան

 

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026