Թուրքիայում վերանորոգվող հայկական եկեղեցին կվերածվի մշակույթի տան
КультураԹուրքիայի Էսքիշեհիր քաղաքում գտնվող Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին, որն ամենամեծն է այդ տարածաշրջանում, վերանորոգվելուց հետո կվերածվի մշակույթի տան:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է թուրքական emlakhaberleri.coլրատվական կայքը:
Էսքիշերի Սիլվիհիսար շրջանում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցին, որը կառուցվել է 1881 թվականին եւ Հայոց ցեղասպանությունից հետո երկար տարիներ օգտագործվել է որպես պահեստ, վերակառուցում է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը:
Նշվում է, որ Մշակույթի տան վերածվելուց հետո հայկական նախկին եկեղեցում կկազմակերպվեն համերգներ, ցուցահանդեսներ եւ ժողովներ:
«Այն միշտ բաց է լինելու զբոսաշրջիկների համար, իսկ եկեղեցու հատակը պատվելու է Սիլվիհասարին բնորոշ գորգերով եւ կարպետներով», -նշում է կայքը: