ՌԴ-ում ՀՀ ԶՈՒ թիմի մասնակցությամբ մեկնարկել են Միջազգային ռազմական խաղերը
ОбществоՄոսկովյան Ալաբինո զորավարժարանում մեկնարկել են Միջազգային ռազմական խաղերը, որոնց մասնակցում է նաև ՀՀ զինված ուժերի թիմը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, միջոցառման բացմանը ներկա է եղել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Ուրախալի է, որ մարդիկ զենքը ձեռքին` ռազմական տեխնիկայի վրա, որպես ընկերներ հանդիպում են այստեղ` հյուրընկալ ռուսական հողում: Մրցումներից հետո նրանք ժպիտով կսեղմեն միմյանց ձեռքերը և կուրախանան մրցակիցների հաջողություններով: Վստահ եմ, սա մեր երկրների զինված ուժերի միջև փոխվստահության ամրապնդման լավագույն միջոցն է»,- ընդգծել է Շոյգուն:
Ռազմական խաղերին մասնակցում է 17 երկի պատվիրակություն` շուրջ 2 հազար մարդ: Մինչև օգոստոսի 15-ը մասնակիցները կմրցեն դաշտային, օդային և ծովային 14 մրցաձևերում: Խաղերը կանցկացվեն 11 վարժարաններում, որոնք տեղակայված են Սիբիրից մինչև Կրասնոդարի երկարամաս ընկած հատվածներում:
«Միջազգային ռազմական խաղեր-2015»-ի Տանկային բիաթլոնի մրցաշարի փորձնական մրցումներում, որոնք տեղի են ունեցել հուլիսի 28-ին, Հայաստանի թիմը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Առաջին երկու հորիզոնականները կիսել են Ռուսաստանի և Չինաստանի տանկիստները, որոնց հաջորդել են Հայաստանի և Նիկարագուայի թիմերը:
Նախորդ տարվա պաշտոնական մրցումներում հայ տանկիստներն այս մրցաձևում զբաղեցրել էին երկրորդ տեղը: