Աշխարհի ամենամաքուր լիճը. ֆոտոշարք
LifestyleՎերջին բլոգ-ը գրում է.
Աշխարհի ամենամաքուր լիճը գտնվում է Նոր Զելանդիայի Հարավային կղզում: Տեսանելիության գոտու խորությունը կազմում է 76 մետր: Առաջին անգամ այդ հրաշքը լուսանկարվել է Կլաուս Տիմանի կողմից՝ Նոր Զելանդիայի բնության պահպանման դեպարտամենտի աջակցությամբ:
Լիճը գտնվում է պահպանվող գոտում՝ սահմանափակ հասանելիությամբ: Այնտեղ լողալն արգելվում է: Լիճը սուրբ վայր է համարվում մաորի ցեղի համար, որի հետ նույնպես համաձայնեցվել է լուսանկարչի՝ ջուրը մտնելը: Այս մասին հայտնում է factblog-ը:
Լիճը գտնվում է ծովի մակերևույթից 1200 մետր բարձրության վրա և սնուցվում իրենից փոքր-ինչ վերև գտնվող մեկ այլ լճից:







