Դմիտրի Պեսկովն ու Տատյանա Նավկան ամուսնացել են Սոչիում
LifestyleՕգոստոսի 1-ին ամուսնացել են գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան և ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` պսակադրությունը տեղի է ունեցել Սոչիում: Հանդիսավոր արարողությունն անցկացվում է Սոչիի Rodina Grand Hotel & SPA հյուրանոցում:
Նշվում է, որ Վլադիմիր Պուտինը հրավեր ստացել է մասնակցելու հարսանյաց արարողությանը, սակայն ներկա է, թե ոչ հայտնի չէ: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ տոնախմբությունը երկու օր է տևելու:
Գեղասահորդուհին հունիսի 12-ից հատուկ սառցե շոուով հանդես է գալիս Սոչիում, որին էլ հարսանիքի նախօրեին ներկա են գտնվել հարսանիքին հրավիրված հյուրերը: Պեսկովի համար այս ամուսնությունը երրորդն էր, Նավկայի համար` երկրորդը: