Օրվա աստղագուշակը
LifestyleԽոյ
Բացվող օրվա հետ մոռացեք ամեն մի տրտմություն: Այսօր կարևոր օր է գործնական հանդիպումների և հին ծանոթներին հանդիպելու համար: Նշանի առավել հուզական մարդիկ սուր զգացողություններ կունենան` ընդհուպ մինչև ստեղծագործական ընդվզումներեն ու անհատնում կիրքը: Օրվա ավարտը գեղեցիկ գունավորումներ կստանա, եթե հանդիպեք Ձեր սիրելիին:
Ցուլ
Ամառային պայծառ օր է սպասվում` գունեղ ու անմոռաց: Եվ դա կապված է ոչ միայն ամռան տրամադրող եղանակի հետ, այլ նաև ձեր հոգուց ճառագող վառ արևային էներգիայի հետ: Այսօր էլ ավելի շատ կսիրեք կյանքը` հասկանալով, որ բացվող օրվա հետ բարին էլ է այցելել ձեզ: Օրվա երկրորդ կեսին կկրկնապատկվի ուրախ տրամադրությունը, երջանիկ նոտաները կպարուրեն ձեր հոգին և կցանկանաք, որ տարփանքով լեցուն օրն այդպես էլ մայրամուտի չգնա:
Երկվորյակ
Բացվող օրն այնդքան էլ բարի չի լինի երկվորյակներիկ համար. վաղ առավոտից ձեզ կուղեկցի տրամադրության անկումը ու հիասթափությունը: Կյանքը մռայլ կթվա, գործնական հարաբերություններում կլարվեք ղեկավար անձնակազմի հետ: Ամեն բան ձեզ համար մռայլ կթվա, ու ձեր տրամադրությունը կփոխանցվի նաև ձեզ շրջապատող մարդկանց վրա: Տխուր մտքերը ցրելու համար խորհուրդ է տրվում երեկոն անցկացնել զբոսնելով ու լիաթոք մաքուր օդ շնչելով:
Խեցգետին
Դուք հասնում եք ձեր նպատակներին: Մի շտապեք, շտապ որոշումներ մի կայացրեք, ծանր կշռադատեք ու ամեն ինչ իր հունով կընթանա: Օրվա երկրորդ կեսը ձեզ անակնկալ կմատուցի. հավանական է, որ հանդիպեք ձեր ապագա կյանքի կեսին ու զգաք սիրո քաղցրությունը: Երեկոյան ողջ օրվա ընթացքն ամփոփեք ու մի շարք օգտավետ եզրահանգումների կգաք:
Առյուծ
Դուք կարող եք անել բացարձակ ամեն ինչ, ցանկացած իրադրություն կարող եք շրջել ձեր օգտին: Այսօր կարժանանաք ընկներների աջակցությանը, ոգևորությանը, ու ամենաբարդ իրավիճակում անգամ կլինի մեկը, ում վրա կարող եք հույս դնել: Կարող եք արմատապես փոխել տան կահավորանքը, ծրագրել ճամփորդություն,
այցելել այնպիսի տեղեր, որոնք կարոտել եք կամ վաղուց եք երազել այցելել:
Կույս
Հնարավոր են կենցաղային խնդիրներ, բայց մի վհատվեք, ամեն ինչ դասակարգեք ու սկսեք լուծել դրանք: Ձեզ օգնության կհասնեն ընկերները, ըստ որում՝ ինչպես գործով, այնպես էլ՝ խոսքով: Ամեն դեպքում կենցաղային խնդիրները թող չշեղեն ձեզ ավելի կարևոր գործերից: Ժամանակն անցկացրեք սիրելիի կամ երեխաների հետ, ստացեք նոր դրական էմոցիաներ:
Կշեռք
Աշխատանքի ու մասնագիտական գործունեության հետ կապված հարցերը այսօր առաջնային են, ձեզ սպասվում են խոստումնալից հեռանկարներ: Դուք ստիպված կլինեք ծախսել նաև ձեր անձնական ժամանակը, բայց հավատացեք, որ պարգևատրությունը շռայլ կլինի: Չնայած ակտիվ գրաֆիկին՝ փորձեք գոնե մոտավոր հետևել սահմանված ռեժիմին, հանգստանալ, թե չէ լրիվ կթուլանաք:
Կարիճ
Ձեր կողքին Նորին Մեծություն Հաջողությունն է կանգնած, որը կաջակցի ձեզ բոլոր համարձակ պլանների ու մտահղացումների իրականացման համար: Ժամանակահատվածը խոստանում է գերլարված լինել, ինչպես զգայական, այնպես էլ՝ ֆիզիկական առումով, բայց միաժամանակ կլինի հետաքրքիր ու գերհագեցած: Հանգստի մասին կմտածեք հետո. չի կարելի այս պահին թուլանալ:
Աղեղնավոր
Ինչպես տանը, այնպե էլ աշխատավայրում վիճաբանությունների հավանականությունը կմեծանա: Թյուրիմացության պատճառով կարող եք վիճել սիրելիի հետ: Խանդը գլուխ կբարձրացնի, փոխադարձ վստահությունից հետք անգամ չի մնա: Իհարկե ներդաշնակ զույգերին նման վտանգ չի սպառնում, վերջիններս ի վիճակի են առանց կորուստների լուծել, իրենց առջև ծառացած ցանկացած խնդիր:
Այծեղջյուր
Օրը բարեհաջող չէ բիզնեսում ներդրումներ կատարելու, կոմերցիոն բնույթի լուրջ նախագծերով զբաղվելու համար: Գործարարի ձեր հոտառությունն այսօր կհիասթափեցնի, փոխարենը՝ անձնական հարաբերություններում, ներքին ձայնը անվրեպ կլինի:
Ջրհոս
Հնարավոր են տագնապներ, անհանգստություն: Ստացված ինֆորմացիան պարզապես կապշեցնի: Ավելի ուշ, վերլուծելով ամենը, գործողությունների նոր ծրագիր կմշակեք և, հերթական անգամ, կհամոզվեք, որ գործերը դեպի լավն են գնում:
Ձկներ
Այսօր կենսական ներուժը ցածր է, ինչը կարող է հանգեցնել ինքնազգացողության և տրամադրության վատացման: Մի սպասեք, թե որևէ մեկը կուրախացնի կամ կառույգացնի ձեզ, ինքներդ դա արեք: Նամանավադ, որ նման առիթներ բազմիցս կլինեն: