Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Զինվորական մտավորականությունը ազգի և պետության ողնաշարն է, կջարդվի այդ ողնաշարը՝ չենք ունենա ոչինչ. Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում մասնակցել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին սպայական կոչումների հանձնման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է արարողության մասնակիցներին, շնորհավորել 2015թ. ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառությունն ավարտած շրջանավարտներին՝ ավարտական արարողության կապակցությամբ, մաղթել նրանց հաջողություններ և անփորձանք ծառայություն:

Սերժ Սարգսյանը ուսման գերազանցիկներին անձամբ է հանձնել սպայական վկայականները և պարգևատրել անվանական դաշույններով: ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն արարողության կապակցությամբ հանդես է եկել ելույթով: Արարողությունն ավարտվել է շրջանավարտների հանդիսավոր քայլերթով և Պատվո պահակախմբի ցուցադրական շարանցումով:

Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին սպայական կոչումների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Պարոնա՛յք գեներալներ, սպաներ,

Ձեզնից շատերի համար այսօր բացառիկ օր է: Սպայական կոչումներ են հանձնվում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի շրջանավարտներին: Նաև հրամանատարաշտաբային ու մեկամսյա դասընթացների շրջանավարտներին: Այստեղ են նաև Ռուսաստանի Դաշնության և արտերկրյա այլ ռազմաուսումնական հաստատությունների, ինչպես նաև ռազմական ակադեմիաների շրջանավարտները: Ձեր շարքերում են Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի շրջանավարտ ռազմական բժիշկներն ու Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ ռազմական դիրիժորները:

Ջերմորեն և ի սրտե շնորհավորում եմ ձեզ ուսումնական հաստատությունները հաջողությամբ ավարտելու և սպայական կոչումների արժանանալու կապակցությամբ: Մեր ողջ ժողովրդի հետ միասին ես, անշուշտ, հպարտանում եմ ձեզնով: Մի երկրում, որի սահմաններին պարբերաբար կրակում են, դուք ընտրել եք ռազմիկի և սպայի մասնագիտությունը, դուք ձեր կյանքը կապել եք հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Ահա ինչու մենք հավատում ու վստահում ենք ձեզ:

Դուք այսօրվանից համալրում եք ոչ միայն հայ սպաների, այլև հայ մտավորականության շարքերը: Ավելորդ չեմ համարում կրկնել այն, ինչ ասել եմ տարբեր առիթներով: Զինվորական մտավորականությունը ազգի և պետության ողնաշարն է: Կջարդվի այդ ողնաշարը՝ չենք ունենա ոչինչ: Շիտակ կլինի այդ ողնաշարը՝ ուրեմն կունենանք այն պարտադիր նախադրյալը, որի վրա կառուցվում է մնացած ամեն ինչը: Այսօր, նայելով ձեր կուռ շարքերին և դեմքերին, չեմ կասկածում, որ դուք լուրջ եք, պինդ և պատասխանատու: Չեմ կասկածում, որ ամուր և շիտակ է մեր երկրի ու ժողովրդի ողնաշարը: Ձեզնով նա դառնում է ավելի կենսունակ:

Այս հանդիսավոր պահին կարևոր եմ համարում ևս մեկ նկատառում: Ուզում եմ հիշեցնել բոլորիդ, որ ժամանակակից աշխարհում չկա ուսումնառության ավարտ հասկացություն: Կա միայն անընդհատ կատարելագործում: Ռազմաուսումնական հաստատություն կամ դասընթաց կամ նույնիսկ ակադեմիաներ ավարտելն իհարկե կարևոր է և պարտադիր, բայց դա բավարար չէ: Ե՛վ տեսական, և՛ գործնական ուսումնառությունը չընդհատվող գործընթաց է: Արդի քաղաքակրթությունը, այդ թվում' ռազմարվեստը, գրեթե ամեն օր կանգնում է նոր մարտահրավերների ու խնդիրների առաջ: Այդ խնդիրները պետք է ստանան ժամանակակից լուծումներ:

Դեռ երկրորդ աշխարհամարտի ժամանակ մի կատակ կար շրջանառության մեջ, թե տարեց զինվորականները պատրաստվում են ոչ թե հաջորդ, այլ նախորդ պատերազմին: Կատակի իմաստն այն էր, որ ռազմական հարուստ կենսագրություն ունեցող զինվորականները սովորեցնում էին այն, ինչն իրենք տեսել են, ինչը իրենք լավ գիտեն, քանի որ պատերազմի մասին իրենց պատկերացումները ձևավորվել են նախորդ պատերազմի ժամանակ: Նրանք չեն պատկերացնում, որ հաջորդ պատերազմը կարող է լինել բոլորովին այլ տեսակի և բնույթի: Ասածիս իմաստն այն է, որ դուք 21-րդ դարի սպաներ եք: Պետք է սովորեք ամեն օր' ազատամարտիկների փորձից, կոչումով ավագի ու զինվորի հետ խոսելու տոնից սկսած մինչև բարդ տեխնիկական ու տեխնոլոգիական հարցերը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր իրադարձության առթիվ: Մաղթում եմ ձեզ անփորձանք ծառայություն: Համոզված եմ, որ բարձր եք պահելու Հայաստանի Հանրապետության սպայի անունն ու պատիվը: Ձեր թիկունքում ձեր ու մեր մայրերն են, ձեր ու մեր ընտանիքները: Ձեր թիկունքում ընդհանրապես չկա «ձեր» ու «մեր», այլ կա հավերժի ճամփորդ Հայաստան:

Շնորհակալություն: 

 
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026