Աշխարհում արհեստական սրտով արդեն երկու մարդ կա
Ֆրանսիացի բժիշկները պատմության մեջ երկրորդ անգամ կատարել են արհեստական սրտի փոխպատվաստման վիրահատություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 8-ին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Carmat ընկերության հայտարարությունը, որի մասնագետներն զբաղվում Էին օրգանի ստեղծմամբ:
ԶԼՄ-ները նշում են, որ վիրահատությունը խստագույն գաղտնիության պայմաններում մի քանի շաբաթ առաջ կատարվել Է Նանտի բժշկական կենտրոնում:
900 գրամ քաշով արհեստական սիրտը փոխպատվաստվել Է ավելորդ քաշից տառապող հիվանդին: Չնայած այն բանին, որ վիրահատության վերաբերյալ հաղորդումներն առայժմ պաշտոնապես չեն հաստատվել, Փարիզի սակարանում Carmat-ի բաժնետոմսերի արժեքն աճել Է 18,5 տոկոսով:
Սրտի փոխպատվաստման ՝աշխարհում առաջին վիրահատությունը կատարվել Է 2011 թվականի դեկտեմբերի կեսին Ժորժ Պոմպիդուի անվան եվրոպական հոսպիտալում:
Սակայն 76-ամյա տղամարդը, որին պատվաստվել Էր եզակի բիոպրոտեզ, երկուսուկես ամիս անց մահացել Էր դրա մեխանիզմի աշխատանքի խափանման պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: