Վանաձորի «Երեք լճեր»–ում տղամարդու դի է հայտնաբերվել
ОбществоՏարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 2-ին՝ ժամը 11.20-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում` «Երեք լճեր» կոչվող տարածքի առաջին լճում, տարեց տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները լճից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: