Լորդ Բենդտները սարսափահար է անում Բավարիային (ծաղրանկար)
Lifestyletert.am-ը գրում է.
Գերմանիայի Սուպերգավաթի 2015 թվականի խաղարկության գլխավոր հերոս է դարձել հարձակվող Նիկլաս Բենդտները, տեղեկացնում է Armsport.am–ը:
«Բավարիայի» և «Վոլֆսբուրգի» միջև հանդիպման երկրորդ կեսում փոխարինման մտնելով դանիացին 89-րդ րոպեին գրավել է Մանուել Նոյերի դարպասը և հավասարեցրել խաղի հաշիվը: 1:1 հաշվով ավարտված խաղից հետո նշանակված 11 մետրանոց հարվածաշարում «Վոլֆսբուրգը» հաղթել է 5:4 հաշվով, իսկ վերջին հարվածը նույն Բենդտներն է իրացրել:
Ծաղրանկարիչ Օմար Մոմանին իր նոր նկարում պատկերում է, թե ինչպես են «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ու թիմի նորեկ Արթուրո Վիդալը փախչում «լորդ» Բենդտներից:
