Կապիկների վրա Էբոլայի դեմ պավաստանյութի փորձարկումը լավ արդյունք է տվել
Կապիկների վրա Էբոլա տենդի դեմ պավաստանյութի փորձարկումը լավ արդյունքներ է տվել վիրուսից նրանց օրգանիզմի պաշտպանության հարցում, բայց պատվաստուկը լրամշակում է պահանջում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես հայտնել են ԱՄՆ-ի ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի գիտնականները, GlaxoSmithKline ընկերության փորձնական պատրաստուկով պատվաստում անցած կապիկները Էբոլայից իմունիտետ էին ստանում հինգ շաբաթ ժամկետով, իսկ վիրուսի նկատմամբ մասնակի իմունիտետը կապիկների մետ պահպանվում էր մինչև տասն ամիս: Ընդսմին գիտնականները նշում են, որ մարդկանց վրա փորձարկումների ընթացքում պատրաստուկի լրամշակումներ են անհրաժեշտ դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Էբոլայի դեմ տարբեր պատվաստանյութերի փորձարկումները մարդկանց վրա կարող են սկսվել սեպտեմբերին: Դրանց կմասնակցեն կամավորներ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից: Դեղամիջոցի հաջող փորձարկումների դեպքում պատվաստանյութը կթեստավորեն Գամբիայից և Մալիից, ինչպես նաև, հնարավոր է՝ Նիգերիայից կամավորների վրա:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ մահացու հիվանդությունից, որի բռնկում է գրանցվել Արևմտյան Աֆրիկայում, զոհվել է ավելի քան 2 հազար մարդ, ևս գրեթե 4 հազարը վարակված են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր երկիրը կարող է բանակն օգտագործել և Արևմտյան Աֆրիկային օգնել հաղթահարելու մահացու վտանգավոր Էբոլա տենդի բռնկումը: Ինչպես Օբաման ասել է NBC-ին տված հարցազրույցում, ամերիկացի զինվորականներին կարող են կարճ ժամանակով ներգրավել սարքավորումներ և բժշկական մեկուսարանների տեղակայման գործում, որոնք կարող են ապահովել ամբողջ աշխարհից Աֆրիկա ժամանող բժիշկների անվտանգությունը:
Օբամայի խոսքով՝ զինվորականների օգտագործումն անհրաժեշտ է, որպեսզի թույլ չտրվի վիրուսի տարածումն Աֆրիկայի ամբողջ տարածքում և նրա սահմաններից դուրս:
ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ վիրուսի տարածումը կանգնեցնելու համար կարող են ամիսներ պահանջվել: