NASA-ն հրապարակել Է Միջազգային տիեզերակայանի պատկերը լիալուսնի ֆոնին
ОбществоNASA-ն իր կայքում հրապարակվել Է 2015 թվականի օգոստոսի 2-ին լիալուսնի ֆոնին անցնող Միջազգային տիեզերակայանի պատկերը: Միջազգային տիեզերակայանի մուգ գույնի ոչ մեծ ուրվապատկերը երեւում Է նկարի կենտրոնին մոտ մասում, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Ներկայում Միջազգային տիեզերակայանում աշխատում Է վեց հոգուց բաղկացած անձնակազմը. դրանք են տիեզերագնացներ Գենադի Պադալկան, Միխայիլ Կոռնիենկոն եւ Օլեգ Կոնոնեկոն, NASA-ի աստղագնացներ Սքոթ Քելլին եւ Չել Լինդգրենը եւ ճապոնացի Կիմիա Յուին:
Միջազգային տիեզերակայանն օդաչուավոր ուղեծրակայան Է, որն օգտագործվում Է որպես բազմանպատակային հետազոտական համալիր, ուր կանոնավոր կերպով այցելում են տիեզերագնացներ եւ աստղանավորդներ: