Դադարեցվել են Մալաթիա-Սեբաստիայի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները
ОбществоՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի օգոստոսի 1-ի հրամանագրով 2015 թվականի օգոստոսի 2-ից դադարեցվել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հրաչյա Հովհաննիսյանի լիազորությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: