Սերժ Սարգսյանը մի խումբ անձանց պարգևատրել է ՀՀ Նախագահի շնորհակալագրերով
ОбществоՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի օգոստոսի 1-ի հրամանագրով` Համահայկական խաղերի նախապատրաստման և անցկացման աշխատանքներում ունեցած մասնակցության համար մի խումբ անձինք պարգևատրվել են Նախագահի շնորհակալագրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանգրում ասված է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ.
Համահայկական 6-րդ խաղերի նախապատրաստման և անցկացման աշխատանքներում ունեցած գործուն մասնակցության համար Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով պարգևատրել Տիգրան Ալթունին, Գագիկ Աղաջանյանին, Արա Արսենյանին, Բագրատ Դարբինյանին, Հերմինե Դուզյանին, Հարություն Թահմազյանին, Ավետիս Թոքաթլյանին, Հակոբ Խլղաթյանին, Գոռ Խչոյանին, Արթուր Կարապետյանին, Աբրահամ Հովեյանին, Հենրիկ Ղուկասեանին,
Արամ Մանուկյանին, Թիմի Մարտիրոսյանին, Դմիտրի Մաքսիմովին, Միսաք Նաճարեանին, Սամ Նաջարյանին, Վրեժ Շառոյանին, Սեպուհ Պաղտոեանին, Խաչատուր Պոր կշեյանին, Ռաֆայել Սամուրգաշևին, Ալեքսանդր Սարգսյանին, Ղազարոս Ունանին, Արթուր Քալայջյանին, Թադե Քարամյանին, Փոլ Քիշյանին, Արթուր Քոբելյանին»: